Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան
POLITICSԱնկախությունը տալիս է բացառիկ հնարավորություն` զարկ տալու մեր պետության ու պետականության հզորացմանը։
Մեզ բախտ է ընձեռվել ապրելու և մասնակիցը դառնալու մեր նորանկախ պետության բանակաշինությանը, որը տարածաշրջանում ամենահզորն ու անկոտրումն է, մեր տնտեսության ճյուղային զարգացմանը, գիտության ու կրթության համակարգի առավել կայացմանն ու առաջխաղացմանը։
Մենք ունենք հայրենիք, որով հպարտ ենք, ունենք հայրենիք ու պետություն, որի յուրաքանչյուր քաղաքացին իր նպաստն է ունենում մեր պետության ավելի հզորացմանը:
Առանձնահատուկ ուզում եմ խոնարհվել մեր անկախությունը նվաճած և սահմաններն անառիկ պահող հերոսների առջև, բոլոր նրանց, ովքեր անձնվիրաբար հայրենիքին ծառայելով իրենց կարևոր դերն են ունենում մեր պետականության կայացման գործում։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, ստեղծագործ կյանք, անսասան հավատ ապագայի նկատմամբ:
«Միասնություն» շարժման ղեկավար՝ Արման Վարդանյան
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



