Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՍտամբուլում սեպտեմբերի 19-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ինչի հետևանքով տուժել են ձեռնարկության մի քանի աշխատակից և երկու հրշեջ փրկարարներ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, նախ հրդեհ է բռնկվել գործարանի տարածքում, որին հաջորդել է մետաղական տակառներից մեկի պայթյունը: Պայթյունի հետևանքով մի քանի աշխատակիցներ այրվածքներ են ստացել: Զոհերի մասին դեռևս հաղորդում չի ստացվել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի բռնկման պատճառ: Ներկայում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



