Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


«Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին ու հայրենիքին»

SOCIETY

Ապրիլ յան քառօրյայից հետո ներսումս, կարծես թե, ամեն ինչ տակնուվրա եղավ, քանդվեց: Ես հստակ որոշեցի՝ պետք է լինեմ զինվորների կողքին: Այսպես է սկսվում տիկին Նունեի հետ զրույցը, երբ հարցնում եմ, թե ինչու որոշեց ստեղծել «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը:

«Զինվորն ու նրա ընտանիքը երկու տարի իրարից հեռու են: Մենք փորձում ենք որոշակիորեն այդ բացը լրացնել՝ հաճախակի այցեր կազմակերպելով զորամասեր: Պետք է թև ու թիկունք լինենք մեր բանակին, հայրենիքին ու ժողովրդին: Դա է մեր ուժը: Այդ էր պատճառը, որ կազմակերպությունը հենց «Թիկունք» անվանեցի»,-ասում է կազմակերպության հիմնադիր-տնօրեն Նունե Մուրադյանը:

Կազմակերպության ստեղծումից հետո հաջորդ քայլը եղել է պաշտպանության նախարարությանը դիմելը: «Դիմեցի պաշտպանության նախարարությանը, խնդրեցի, որ թույլ տան այցեր կազմակերպել զորամասեր, և ինձ չմերժեցին: Ցանկացած զորամասում, պաշտպանության նախարարի գիտությամբ, կարող եմ ներկա գտնվել, ստուգել զինվորի հիգիենան, սնունդը, հետաքրքրվել, թե ինչպիսի հարաբերություններ են սպաների հետ և ծանոթանալ այլ հարցերի, որոնք վերաբերում են բացառապես զինվորներին:

 

Երեք տարի շարունակ եղել եմ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների գրեթե բոլոր զորամասերում, բարձրաձայնել եմ նաև խնդիրների մասին, որոնք դրական լուծում են ստացել»,-նշում է տիկին Նունեն՝ հավելելով, որ փորձում է աչքաթող չանել և ոչ մի զորամաս, իսկ եթե որոշում է երկար ճանապարհ անցնել և մեկնում է Արցախ, բնականաբար, այցելում է ոչ թե մեկ, այլ մի քանի զորամաս: 

Որպես հասարակական կազմակերպության հիմնադիր, այս տարի ամառային զորակոչից առաջ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով թույլ տալ մասնակցել և հետևել ամառային զորակոչի ողջ ընթացքին: Նախարարությունը չի մերժել տիկին Մուրադյանին: Նա նշում է, որ իրեն հետաքրքիր էր, թե ինչպես է ընթանում զորակոչը, ինչ խնդիրներ են բարձրաձայնում ծնողները: 

 
 

Հայաստանում և Արցախում ծառայող զինվորներին այցելության գնալ, այն էլ՝ ոչ դատարկաձեռն, ֆինանսական միջոցներ է պահանջում: Որտեղի՞ց է ՀԿ-ն այդ միջոցները հայթայթում:

 

Մեր զրուցակիցը նշում է՝ իր աջակիցներն են ընտանիքը, ընկերները, բարեկամները: «Նրանցից շատերը արտերկրում են բնակվում, նրանք էլ ինձ են թիկունք լինում: Օգնում են նաև բարերարները, եկեղեցին, որոնց պարբերաբար դիմում եմ նամակներով և ներկայացնում, որ նման ծրագիր եմ ցանկանում իրականացնել: Ուրախ եմ, որ չեն մերժում: Աջակցում են անհրաժեշտ իրերով, որոնք հետագայում գտնում են իրենց հասցեատերերին:

Մի քանի տարի է՝ աշխատում եմ պաշտպանության նախարարության հետ, ես իրենցից ոչինչ չեմ խնդրել, օրինակ գոնե տրանսպորտի հարցը լուծել, չէ՞ որ գնում եմ այդքան հեռու զորամասեր: Գուցե դա նաև իմ տեսակից է գալիս. չեմ սիրում ինչ-որ մեկին պարտավորված լինել: Ամեն ինչ անում եմ իմ, ընտանիքիս և ընկերներիս միջոցներով:

Պետությունից չեմ ունեցել աջակցություն, բայց արդար լինելու համար ասեմ՝ երբեք էլ չեմ դիմել ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով»,-ասում է մեր զրուցակիցը:

 

Տիկին Նունեն համոզված է՝ այցերը զորամասեր, հանդիպումները զինվորների հետ առաջին հերթին օգտակար և կարևոր են հենց նրանց համար: «Զինվորները սկսում են սպասել մեզ: Մեր շփումները, կազմակերպված միջոցառումները հոգեկան բավարարվածություն են պատճառում նրանց:

Բանակում էլ դրական փոփոխություններ են կատարվել: Նկատում եմ՝ սննդի որակը բավական լավացել է: Զինծառայողներն այժմ հեռախոսներ ունեն, կապ են պահում ծնողների հետ: Սա էլ է դրական ազդեցություն ունենում ծառայության ընթացքի վրա»,-եզրափակում է Նունե Մուրադյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank