Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը

ANALYSIS

Վերջին օրերին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների հրաժարականները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, թե Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել, սակայն այդ հանգամանքը չի կարող զարմանք չառաջացնել, քանի որ հանրության շրջանում այդ երկու կառույցների ղեկավարների գործունեությունից որևէ դժգոհություն չկար, և ամեն ինչ իր հունով գնում էր:

Հնարավոր է, որ չի գոհացրել բացարձակ այլ պատճառներով, որոնց մասին, բնականաբար, հասարակությունը հազիվ թե իմանա, թեպետ կոնկրետ Վանեցյանի հայտարարությունը ամեն ինչի մասին պարզ ու հանրամատչելի բացատրում է:

ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները մեկուկես տարի աշխատում են, սակայն երբևէ նրանց աշխատանքի վերաբերյալ նկատելի դժգոհություն վարչապետի կողմից չի նկատվել: Ի՞նչ պատահեց, որ նրանք այսպես անսպասելի հրաժարական տվեցին:

Դեռևս մոտ երկու շաբաթ առաջ միայն «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն էին հայտարարություն տարածել, որում պահանջել էին ոստիկանապետին և ամբողջ ղեկավար կազմին հեռացնել, ու ուշագրավ է, որ դա տեղի էր ունեցել վարչապետի հետ նրանց հանդիպումից ընդամենը օրեր անց: Իսկ հիմա, երբ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է, «Սասնա ծռերը» ամեն կերպ կարևորում է այդ պաշտոնները քաղաքական դարձնելու մտադրությունը:

Ավելին՝ նրանք իրենց տարածած հայտարարության մեջ ոգևորությամբ ողջունում էին ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը, քանի որ, նրանց կարծիքով, եղել է ռևանշի դավադիր պլան: Դավադրապաշտությունը մեր իրականության համար նորություն չէ:

Սակայն պատահական չէ, որ մեծ թվով վերլուծաբաններ այն կարծիքին են, թե կայծակնային արագությամբ տեղի ունեցած պաշտոնանկությունների և «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպման միջև անմիջական կապ կա:

Այս ուղղությամբ կասկածներն ավելի են խորանում, քանի որ «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետի հետ քննարկել են հրաժարականների հարցը, նշել է, թե «իրենք քննարկել են ահագնացող ռևանշի և դավադրական սցենարների հնարավորությունները»:

Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ «Սասնա ծռերի» վերջին հայտարարության մեջ պաշտոնանկությունները ուղղակիորեն կապվում են ռևանշի հետ:

Այսինքն՝ ստացվում է, որ հրաժարականների հարցը քննարկվել է հենց ռևանշի շուրջ վարչապետի հետ խոսակցության շրջանակներում՝ ինչքան էլ որ Չուգասզյանը հերքի, թե իրենք հատուկ չեն քննարկել որևէ անձի կամ մարմնի շուրջ առաջացած իրավիճակը։

Ահա և անհիմն չեն մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե վարչապետի հետ հանդիպման ժամանակ հրաժարականների հարցը «Սասնա ծռերն» են բարձրացրել՝ պայմանով, որ այդ դեպքում կսատարեն Փաշինյանին դժվարին իրավիճակում, և դրա արդյունքում էլ կայացվել է հրաժարականների որոշումը:

Սակայն հիմնական հարցն այն է, թե ինչո՞ւ է վարչապետն ակնկալում «Սասնա ծռերի» աջակցությունը, քանի որ ՊՊԾ գնդի գրավման իրադարձություններից հետո «Սասնա ծռերը» հանրության շրջանում վստահություն չեն վայելում, որը ապացուցեցին նաև վերջին խորհրդարանական ընտրությունները:

Եթե վարչապետի և «Սասնա ծռերի» միջև որևէ համագործակցության ֆորմատ ձևավորվի, ապա դրանից կտուժի վարչապետի վարկանիշը, քանի որ նա կասոցացվի ծայրահեղական գաղափարներ ունեցող այդ կուսակցության հետ:

Հավանական է համարվում նաև հետևյալ տարբերակը՝ գործադիրի ղեկավարը ընդառաջ է գնում «Սասնա ծռերի» պահանջներին, իսկ փոխարենը «ծռերը», օրինակ, մաշեցնում են Ամուլսարի հանքի դեմ ուղղված շարժումը և այն տանում վարչապետի ցանկացած հունով:

Այս տարբերակի օգտին է նաև այն փաստարկը, որ «ծռերը» վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ ոչ միայն շարունակում են դեմ լինել Ամուլսարի հանքի շահագործմանը, այլև շահագործումը թույլ չտալու նպատակով ակցիաներ են կազմակերպելու, ինչը նշանակում է բողոքի ակցիաների հունը վերցնել սեփական ձեռքերի մեջ, մյուս կողմից այդ ակցիաները բովանդակազրկել ու վարկաբեկել

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation