Բաքվում հարսը սպանել է 70-ամյա սկեսուրին
SOCIETYԲաքվի Խաթաինսկի շրջանում բնակելի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1949 թվականին ծնված Վալենտինա Գրեչնևայի մարմինը, որի վրա բռնության հետքեր են եղել:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ վկայակոչելով Խաթաինսկի շրջանի ոստիկանական վարչությանը, հետաքննության արդյունքում պարզվել է, որ 70-ամյա կնոջը սպանել է իր իսկ հարսը: Նշվում է, որ կինը մահացել է գլխին բութ առարկայով ստացած հարվածից:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության մասին հոդվածով, քննությունը շարունակվում է: Հանցագործությունն իրականացնողը ձերբակալվել է:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



