Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում նկատ­վող ճա­քե­րի առա­ջին նշան­ները

ANALYSIS

Դեռևս անցած շաբաթվանից մամուլում լուրեր էին տարածվում կառավարությունում սպասվող պաշտոնանկությունների մասին։ Նշվում էր, թե նախարարներին չի հաջողվում լեզու գտնել վարչապետի հետ՝ վերջինիս հախուռն բնավորության պատճառով

Եվ անսպասելիորեն առաջինը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Սակայն Վանեցյանի հրաժարականից հետո էլ պաշտոնանկությունների վերաբերյալ խոսակցությունները չդադարեցին։

Այս անգամ խոսք էր գնում արդեն ուժային մյուս կառույցների՝ ՊՆ-ի և ոստիկանության ղեկավարների սպասվող պաշտոնանկությունների մասին։ 

Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ վարչապետը դժգոհ է ոստիկանապետի աշխատանքից։

Իսկ հաջորդ օրը ոստիկանապետի հրաժարականի լուրը հաստատվեց, սակայն պաշտպանության նախարարի հրաժարականի լուրը չհաստատվեց, քանի որ նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց այն։

Այնուամենայնիվ, հանրության համար այս անսպասելի պաշտոնանկությունները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս, որոնցից գլխավորն այն է, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնանկությունը։ Քաղաքացիների մեծամասնության համար և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Վալերի Օսիպյանը ընդունելի գործիչներ էին, ու առաջին հայացքից հասկանալի չեն այն պատճառները, թե ինչու են նրանք հեռանում իրենց զբաղեցրած պաշտոններից։

Թերևս այս երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները ավելի խորքային պաճառներով են պայմանավորված՝ անկախ նրանից, որ պաշտոնից ազատվելուց ժամեր անց Օսիպյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Ի դեպ, ժամանակին նախագահի խորհրդականի պաշտոնը դարձել էր «շտրաֆբատ», ուր նշանակվում էին պաշտոնազուրկ նախարարները։ Ինչեւէ, վերադառնանք պատճառներին։

Որոշ փորձագետների գնահատմամբ, ներկայումս, երբ վարչապետի վարկանիշը, ըստ տարբեր գնահատականների, շարունակում է անկում ապրել, վերջինս ուժային կառույցների ղեկավարներին դիտում է որպես իր հիմնական մրցակիցները։

Ուստի ազատվելով նրանցից՝ վարչապետը հնարավորություն է ստանում իշխանական համակարգում մնալ որպես ամենաբարձր վարկանիշն ունեցող անձը և իշխանական բուրգն առավել վերահսկելի, հնազանդ ու կամակատար դարձնել։ 

Ի վերջո, որպես ԱԱԾ-ի և ոստիկանության պետերի հրաժարականի մյուս պատճառ՝ մամուլում քննարկվում է նաև այն տարբերակը, թե վարչապետը դժգոհ է նրանց աշխատանքից, քանի որ այդ պաշտոնյաներին հաջողվում էր քիչ թե շատ պահպանել իրենց ինքնուրույնությունը, իսկ վարչապետին պետք են այնպիսի ղեկավարներ, որոնք հլու-հնազանդ կատարելու են իր կամքը՝ առանց հակադրության նշույլի, որքան էլ այդ կամքը սխալ կամ ընդգծված հակաօրինական լինի։ 

Իսկ կամակատար ղեկավարները չեն կարող արժանանալ հասարակության հարգանքին, քանի որ իրենց հիմնական գործը լինելու է «աթոռի համար դողալը»:

Այսպիսի անսպասելի հրաժարականները առաջին նշաններն են իշխանական համակարգում նկատվող ճաքերի, քանի որ, ելնելով իշխանության ներսում առկա տրամադրություններից, վտանգ կա, որ ուժային երկու կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են վստահվել կարծիք չունեցող, ծայրահեղական անձանց, որոնք համակարգի ներսում հավասարակշռությունը պահպանելու փոխարեն կարող են տարերային և անկանխատեսելի քայլերի գնալ, որպեսզի արժանանան վարչապետի վստահությանը, ինչպես նաև հասարակության շրջանում իշխանության վարկանիշը պահելու համար նորանոր շոուներ բեմադրեն՝ բոլոր ծանրագույն հետևանքներով։

Պատահական չէ, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է այն օրենսդրական նախագիծը, որով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական։ Առաջարկված փոփոխության համաձայն՝ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: 

Երբ կընդունվի օրենքն ամբողջությամբ, դեռևս պարզ չէ: Այնպես որ, չի բացառվում, որ առայժմ բավարարվեն պաշտոնակատարներով (թե՛ բառիս բուն, թե՛ փոխաբերական իմաստով), մինչև օրենքի ընդունումը:

Իսկ դա արդեն նշանակում է ԱԱԾ-ի և ոստիկանության թուլացում, քանի որ այդ կառույցները կարող են հետագայում ղեկավարել անվտանգությունից, հասարակական կարգի պահպանումից և այս կառույցների առանձնահատկություններից գաղափար չունեցող զուտ քաղաքական անձինք, ինչը բազմաթիվ վտանգներ է պարունակում և կարող է թանկ նստել մեր պետության վրա։

Այդուհանդերձ, հուսանք, որ վարչապետը կկարողանա ռացիոնալ որոշումներ ընդունել: Ընդ որում, ոչ միայն այս պահին:

Հ.Գ.-Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունները տեղի ունեցան վարչապետի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումից հետո:

Ի դեպ, երեկ առաջիններից մեկը հենց նրանք էին շատ ոգևորված ու իրենց սովորույթի ուժով դավադրապաշտական հայտարարություն տարածել:

Բայց այս մասին, ինչպես ասում են, հաջորդ դասին:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation