Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Փխրուն իրա­վի­ճակ ՔՊ-ում. ամուր ու վստա­հե­լի հե­նա­րա­նի խնդիր

ANALYSIS

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխում, որի մասին են վկայում քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները: 

Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է դիրքավորվել` գալիք իրադարձությունների զարգացման ընթացքում շահած դուրս գալու համար:

Իրավիճակը հատկապես վճռորոշ է հիմնական իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, քանի որ առաջիկա քաղաքական զարգացումները ցույց կտան, թե այս ուժը որքանով է ամուր ներսից և որքանով է ընդունակ դիմագրավելու գալիք փորձություններին:

Իշխանությունների կոկորդին մնացած խնդիրներից ամենախոշորը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի շուրջ տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ իշխող կուսակցության ներսում տարաձայնություններ կան:

Նույնիսկ խոսվեց այն մասին, որ վարչապետը դժգոհ է Ամուլսարի հարցում իշխանական պատգամավորների դիրքորոշումից և անգամ խոստովանել է, որ ինքը չի զգում նրանց կողմից աջակցության առկայությունը:

Իսկ վարչապետի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ վերջինս լիովին հակված է հանքի շահագործման օգտին, ուստի բացառված չէ, որ միջոցներ ձեռնարկվեն հանքի շահագործմանը դեմ հանդես եկող բնապահպանների և ակտիվիստների բողոքը ճնշելու ուղղությամբ: 

Եվ դեպքերի նման զարգացումը արդյոք պարարտ հող չի՞ դառնա իշխանության ներսում նոր հակասությունների ծավալման համար:

Թվում էր, թե ՔՊ-ական պատգամավորների գործելակերպի շուրջ վարչապետի արտահայտած դժգոհությունից հետո իշխանական պատգամավորներն իրար հերթ չեն տա հիմնավորելու վարչապետի՝ հանքը շահագործելու հետ կապված դիրքորոշումը, սակայն ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, վարչապետը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ստիպված է միայնակ իր ուսերի վրա տանել Ամուլսարի և մյուս խնդիրների հետ կապված բեռը:

Եվ գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ չի հաջողվում վարչապետին խորհրդարանում մեծամասնություն կազմող իր խմբակցության ներսում ամուր հենարան ստեղծել, որպեսզի ինքն ամեն անգամ անմիջականորեն իր վրա չվերցնի հարվածները, իսկ հարկ եղած դեպքում հենվի կայացած կուսակցական գործիչների վրա:

Թերևս ՔՊ-ում կուսակցական հենարանի բացակայությունը պայմանավորված է մի քանի գործոններով

Նախ և առաջ՝ կարևոր է այն հանգամանքը, որ ՔՊ-ում, առավել ևս՝ «Իմ քայլը» խմբակցությունում չկա հստակ ընդգծված գաղափարախոսություն, իսկ յուրաքանչյուր կուսակցության ներսում դրա անդամներին առաջին հերթին միավորում է գաղափարախոսությունը: 

Այսինքն՝ ՔՊ-ում կուսակիցները համախմբված չեն գաղափարի շուրջ, այլ ուղղակի մարդիկ են, որոնք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հայտնվել են այդ կուսակցության շարքերում:

Կարճ ասած՝ նրանք պատրաստ չեն կռիվ տալու գաղափարի համար:

Փխրուն իրավիճակը իշխանական կուսակցությունում պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «իմքայլական» ցուցակով պատգամավորներ են դարձել այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն չեն պատկերացնում քաղաքական զարգացումների տրամաբանությունը, այլև հանրությանը լիովին անհայտ դեմքեր են:

Գումարած՝ այդ խմբակցությունը փաստացի հավաքածու է, որտեղ բուն «փաշինյանականներ» շատերին չես համարի: Այստեղ իրենց շահերն են առաջ մղում ու մղելու տարբեր ուժեր՝ սկսյալ, այսպես կոչված, «սորոսականներից» մինչև ՀԱԿ-ի ընդգծված թիմ:

Եվ ինչքան էլ այդ մարդիկ փորձեն հարցազրույցներ տալ և իրենց կարծիքը ընդունելի դարձնել հասարակության համար, միևնույն է, նրանք հանրության համար ընկալելի չեն։

Թերևս սա է պատճառը, որ իշխող ուժի որոշ պատգամավորների հայտարարությունները ավելի շատ խնդիրներ են ստեղծում վարչապետի համար, քան օգնում են:

Հաշվի առնելով այս փաստերը՝ կարող ենք նշել, որ իրավիճակը ՔՊ-ում, մեղմ ասած, բարվոք չէ, և ցանկացած պահի իշխող ուժի ներսում կարող են ցնցումներ տեղի ունենան: Եվ այս համատեքստում բացառված չէ, որ առաջիկայում այս կուսակցության ու հատկապես խմբակցության ներսում վերափոխումներ կատարվեն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation