Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել
SOCIETY
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի )
ՀԳ Փնտրում եմ աշխատանք»,-գրել է նա։
Մեկնաբանությունների հատվածում նա գրել է, որ լրջորեն է խոսում այս մասին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս Մանուկյանը նման գրառում էր արել, հետո հայտարարել, որ իր բջջային հեռախոսն էին գողացել, իր փոխարեն գրառում արել:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է օրեր առաջ հրաժարական ներկայացրել, իսկ ըստ ԶԼՄ-ների՝ այսօր հրաժարական է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Արամ Մանուկյանը նաև հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



