Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը ծու­ղա­կի մեջ է. իրենք իրենց քա­րոզ­չու­թյան տակ են մնա­ցել»

POLITICS

Այս իշխանության և անձնապես Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հիմնական մեխը հանրային կարծիք ձևավորելն է:

Գրեթե բոլոր գործողություններն ունեն PR նպատակ՝ անձնական վարկանիշը բարձրացնելու կամ պահելու համար: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որի հետ զրուցել ենք ներքաղաքական մի շարք հարցերի, ԱԱԾ տնօրենի հրաժարականի և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Շարունակելով խոսել PR նպատակի մասին՝ քաղաքագետը շեշտեց, որ այսօր դեռ կա մի ստվար զանգված, որի վրա այդ քարոզչությունն իր ազդեցությունն ունի:

«Եվ ազդեցություն ունի նաև այն հոգեբանական մասը, ըստ որի՝ «եթե Նիկոլ Փաշինյանը չհաջողի կամ իշխանությունը կորցնի, ապա նախկիններն են գալու իշխանության, ամեն ինչ նորից է կրկնվելու, երկիրը կրկին թալանվելու է, անօրինականություններ են լինելու և այլն»:

Այդուհանդերձ, հասարակության մեջ կան մարդիկ, որոնք կոնկրետ փոփոխություններ են ուզում տեսնել, օրինակ՝ գյուղատնտեսության, արդյունաբերության մեջ, գործազրկության հարցում և այլն:

Մեծ հաշվով՝ մի կողմից այդ քարոզչությունն է, մյուս կողմից՝ կոնկրետ իրականությունը: Իսկ ժամանակի մեջ մարդիկ ավելի շատ կոնկրետ արդյունքներ կպահանջեն, քան կլինեն քարոզչության ազդեցության տակ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Դանիելյանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի հրաժարականին, մասնավորապես, հրաժարականի տեսքստում առկա ձևակերպումներին, Ստեփան Դանիել յանը մի քանի կողմերից դիտարկեց հարցը.

«Առաջին տպավորությամբ՝ կար միջանձնային խնդիր: ԱԱԾ տնօրենը երևի շատ հարցերում իր անհամաձայնությունն է հայտնել, իսկ որոշ դեպքերում, ըստ երևույթին, հրաժարվել որոշակի գործողություններ անելուց:

Համենայն դեպս, նման տպավորություն ենք ստանում, որովհետև իշխանափոխությունից հետո կենտրոնում դրվեց ԱԱԾ-ն, ԱԱԾ-ի վրա դրվեցին այնպիսի գործառույթներ, որոնք այդ կառույցինը չէին:

Այսինքն, ըստ էության, ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների ամբողջ ծավալով ֆունկցիաները դրվեցին ԱԱԾ-ի վրա, բայց չէ՞ որ ԱԱԾ-ի հիմնական առաքելությունը ներքին և արտաքին հետախուզությունն է: 

Ի վերջո, այս ամենին հետևեց ԱԱԾ-ի PR-ը: Եվ, ըստ երևույթին, եկավ մի պահ, երբ սկսեցին հրաժարվել այնպիսի աշխատանք կատարելուց, որն իրենց աշխատանքը չէ»:

Մեջբերելով հրաժարականի տեքստում առկա՝ սպայի պատվի, կարևորը երկրորդականից զատելու վերաբերյալ ձևակերպումները՝ Ս. Դանիել յանը հավելեց.

«Երևի հրաժարվել է որոշ հրահանգներ կատարելուց ու ավելի ճիշտ է գտել հեռանալ, որովհետև պետք է հաշվի առնենք հետևյալը.

նախկինում գոյություն ուներ մի համակարգ, որը կայուն էր, եթե իրավապահ կառույցները որոշակի հրահանգներ էին ստանում, իրենք գիտեին, որ կա քաղաքական ղեկավարություն, որը չի փոխվում և իրենց միշտ պաշտպանելու է:

Բայց կյանքն այլ բան ցույց տվեց: Տեղի ունեցավ իշխանափոխություն, և որոշ պետական պաշտոնյաների այսօր տարբեր մեղադրանքներ են առաջադրվում: Ու իրենք հասկացան, որ միշտ պետք է օրենքի շրջանակում գործեն, որովհետև վաղը մյուս օրը կարող է նորից իշխանություն փոխվել, և իրենց էլ կարող են պատասխանատվության կանչել: Այս միտումն է:

Ըստ երևույթին, այդ կառույցների ներկայացուցիչները սկսել են հրաժարվել անօրինական հրահանգներ կատարելուց, որովհետև գիտեն՝ կա քաղաքական ոչ կայուն իրավիճակ և ցանկացած պահ իրենց արածը կարող է իրենց դեմ շուռ գալ»:

Նշված համատեքստում Ստեփան Դանիելյանը պատահական չի համարում այն նախագիծը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, այսինքն՝ այդ պաշտոններում կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջները:

«Այդ նախագիծը շատ տարօրինակ կերպով համընկավ Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ: Բացի այդ, լուրեր են պտտվում, որ մյուս կառույցների ղեկավարները ևս կարող են աշխատանքից ազատվել:

Եվ այստեղ արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բաց են. կարող է նշանակել անձանց, որոնք համակարգից չեն, որոնց ինքը վստահում է, և իր հրահանգները նրանք ամբողջովին կկատարեն: Այս առումով, հաշվի առնելով նաև սուպերվարչապետական համակարգը, վարչապետը բացարձակ անվերահսկելի է դառնում»,-շեշտեց քաղաքագետը:

Խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, անդրադառնալով նաև իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններին ու դրանցից բխող հետևանքներին՝ Ստեփան Դանիել յանը նախ ընդգծեց

«Ժամանակն է չօգտագործել իշխանություն բառը: Այսօր իշխանությունն անձնավորված է, և որոշումները մեկ անձ է կայացնում, ու այդ անձն ազատ է կատարել ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն սահմանադրական, հակասահմանադրական է, թե հակաօրինական:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա կարծում եմ, որ եթե Հայաստանում ինստիտուտները կայացած լինեին, գոյություն ունենար նաև մասնագիտական էթիկա, ապա այն փաստաբանները, որոնք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կամ դատարանի վճիռը անօրինական է և այն չպետք է կատարվի, պետք է զրկվեին լիցենզիայից:

Իսկ այն պատգամավորները, որոնք ասում են, թե ՍԴ որոշումները չպետք է կատարել, պետք է վայր դնեին մանդատներն ու նրանց հարցերը պետք է քննարկվեին ԱԺ-ում: Բայց մենք տեսնում ենք, որ նման բան չկա և, ըստ էության, մենք արդեն իրավական պետություն կոչվելու խնդիր ունենք:

Մենք արդյո՞ք իրավական պետություն ենք:

Կարծում եմ՝ գնալով մենք ոչ իրավական պետություն ենք դառնում»:

Քաղաքագետի խոսքով, իշխանությունները մեկ քրեական գործի ծուղակում են հայտնվել: «Ինչո՞ւ: Իշխանափոխությունից հետո հիմնական գաղափարը նախկիններին պատժելուն էր վերաբերում, խոսվում էր երկրի ավերման, թալանի մասին:

Եվ, ստանալով հասարակության մանդատը, հիմա իրենք պետք է իրենց այդ խոստումները կատարեն, որն իրականում դժվար է:

Տասնյակ հազարավոր մարդիկ կարող են դատապարտվել, ինչն անհնար է: Դրա համար Ռոբերտ Քոչարյանին խորհրդանշական դեմք են սարքել և այս ամենի հիմքում դրել են հետևյալը. եթե Ռ. Քոչարյանը պատժվի, ուրեմն, այդ բոլոր խոստումները կատարվելու են, եթե ոչ, ապա չեն կատարվելու:

Ամենահեշտ տարբերակն են գտել ու այդպիսով ինչ-որ ձևով հայտնվել են ծուղակի մեջ: Իշխանությունը ծուղակի մեջ է, որովհետև իրենք իրենց քարոզչության տակ են մնացել: 

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ քարոզչական հնարքի տակ է մնացել նաև հասարակության մի հատվածը: Այսինքն, տրամաբանությունից դուրս ծուղակի մեջ:

Որոշ ժամանակ սա կարող է աշխատել, բայց, այդուհանդերձ, կգա ժամանակը, երբ մարդիկ արդեն ավելի սթափ կսկսեն դատել և քարոզչության ազդեցությունը դուրս կգա»,-շեշտեց քաղաքագետը:

Ս. Դանիելյանը կարծում է, որ առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունների հավանականությունն այնքան էլ իրատեսական չէ. «Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական դաշտը պատրաստ է ընտրություններին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մյուս տարի նման զարգացումները հնարավոր կլինեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank