Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին
INTERNATIONAL NEWSՀամացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ եւ Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու եւ դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:
Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որեւէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



