Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Դատական համակարգը քաղաքական շահարկումներից զերծ պահելու հրամայականը․

ANALYSIS

Անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ներքաղաքական բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք աչքի են ընկնում թշնամանքի դոզայի ավելացմամբ։

Այնինչ թվում էր, թե թավշյա և ոչ բռնի հեղափոխության հռչակումից հետո պետք է քայլեր ձեռնարկվեին հասարակությանը համախմբելու, հայտարարվածի համաձայն, «սիրո ու հանդուրժողականության» մթնոլորտ ապահովելու ուղղությամբ։

Իսկապես, անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բոլոր պայմանները կային, որպեսզի նոր իշխանությունները համախմբեին ժողովրդին, առաջ քաշեին ընդհանուր նպատակներ, որոնց կարելի էր հասնել միայն ողջ հայության ջանքերի արդյունքում։

Սակայն պատեհ իրավիճակը բաց թողնվեց, իշխանությունները գնացին այլ ճանապարհով, և հանրության շրջանում բաժանարար գծեր անցկացվեցին։

Իսկ որ չարության և մաղձի տարածման դոզայի ավելացումը հենց իշխանությունների սրտով է, դրա մասին են վկայում սոցցանցերում իշխանության համակիրների վիրավորական, հայհոյական մեկնաբանությունները։

Սակայն ուշագրավ է, որ հասարակության մեջ բաժանարար գծեր անցկացնելու այս իրավիճակից որոշ շրջանակներ փորձում են օգտվել, և պատահական չէ, որ դատարանների մուտքերի մոտ անընդհատ սադրանքներ են արվում։

Այսպիսի իրադրության պայմաններում նկատելի է ՀԱԿ-ի ներկայացուցիչների ակտիվացումը։ Ու ամենահետաքրքրականն այն է, որ վերջիններիս հիմնական անհանգստության թեման պտտվում է երկրորդ նախագահի հետ կապված տեղի ունեցող դատական գործընթացի շուրջ։

Թերևս սա չի կարող պատահական լինել, քանի որ Մարտի 1-ի գործով զարգացումները ցանկացած պահի կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, ուստի պետք է ինչքան հնարավոր է ապահովագրվել անցանկալի ընթացքից։

Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ նրանցից ոմանք իրենց բառապաշարով, ծայրահեղականությամբ ու պահվածքով առաջին հերթին վնասում են Նիկոլ Փաշինյանին ու նրա հռչակած գաղափարներին:

Այս համատեքստում որոշ քաղաքական գործիչներ և իրավաբաններ փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ գոյություն ունի, պետք է լիովին փոխել ՍԴ-ի կազմը։

Իսկ վերջերս Մարտի 1-ի գործի հետ կապված ՍԴ որոշման հրապարակումից հետո ՍԴ-ն վերակազմավորելու կողմնակիցները այն կարծիքին են, որ ՍԴ-ի որոշումը չի կարող օրինական ուժ ունենալ, քանի որ այն չի արտահայտում ժողովրդի կամարտահայտությունը։ 

Այն, որ ՍԴ անդամները կարող են ընդունելի կամ անընդունելի լինել, հարցի մի կողմն է, կարող են մասնագետները քննարկել նաև ՍԴ որոշումների վերաբերելիության հարցը, յուրովի մեկնաբանել դրանք, սակայն Բարձր դատարանի որոշումը անվերապահ կատարելը կասկածի տակ դնելը դուրս է ցանկացած տրամաբանությունից:

Ըստ իրավունքի բազմաթիվ մասնագետների, ՍԴ-ի որոշումը անընդունելի համարելը հակաօրինականության քարոզ է, քանի որ փորձ է կատարվում ազդել դատարանի կողմից որոշումների կայացման վրա։ 

Իսկ վերջին շրջանում դատարանների կայացրած որոշումներն ընդհանրապես դառնում են քաղաքական շահարկումների առարկա, ինչը որոշակի շրջանակների համար հիմքեր է ստեղծում պնդել, որ դատական այս կամ այն գործընթացը կամ որոշումը բացառապես քաղաքական բնույթ ունի, այնինչ դատական համակարգը պետք է հանդես գա լիովին անկախ և անաչառ դիրքերից։

Երբ դատարանների կայացրած որոշումների օրինականությունը կասկածի տակ է դրվում, ապա մենք գործ ունենք արդարադատության համակարգի խեղմանն ուղղված փորձերի հետ։ 

Դատական համակարգը ինչքան հեռու լինի քաղաքական գործընթացներում ներգրավվածությունից և շահարկումներից, այնքան կմեծանան իրավական դաշտում հավասարակշռություն պահպանելու հնարավորությունները։

 

Դատական համակարգը իշխանության երեք թևերից մեկն է, որի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Եթե իրոք գոյություն ունի ցանկություն Հայաստանը դարձնել իրավական պետություն, որտեղ հաստատված է իրավունքի գերակայությունը, ապա պետք է ապահովել դատական իշխանության անկախությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation