Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Սա կարող է ուղղակի գործիք դառնալ ուժայինների ձեռքում. Չալաբյանը՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխության մասին

ECONOMICS

Past.am

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի առաջարկվող փոփոխությունների ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում, եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։

Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որեւէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։

Թեեւ առաջին հայացքից թվում է, որ սա այդքան մեծ հարց չէ, իրականում այսպիսի օրենքի ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում։ Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, եւ նաեւ ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։ Մեր դեպքում, երբ երկրում արդեն «վհուկների որս» է սկսվում, սա կարող է ուղղակի գործիք դառնալ ուժային մարմինների ձեռքում՝ կամայական «անցանկալի» մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։

Այժմ, եթե այս օրենքը Հայաստանում ընդունվի, ոչ միայն բազմաթիվ օրինապահ մարդկանց գործող օրենքով երաշխավորված իրավունքներն են խախտվելու, երբ կամայական կերպով պետությանը հասու կդառնա նրանց բանկային գաղտնիքը, այլեւ սա ստիպելու է բազմաթիվ մարդկանց Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու գործել եւ այլեւս այդ բանկերում ներդրումներ չանել:

Իր ողջ թերություններով հանդերձ, մեր բանկերը երկրում գործող առավել զարգացած համակարգերից մեկն են՝ նրանք համատեղ ապահովում են ֆինանսական կայունություն, բավական մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղեր, տարեց տարի նրանցում կուտակված ավանդային միջոցները (ներառյալ արտերկրից) աճում են, իսկ այդ միջոցների արժեքը տնտեսավարողների համար արդյունքում նվազում։

Հիմա այս ամենը դրվում է վտանգի տակ՝ եթե մարդիկ եւ ընկերությունները, զգուշանալով ուժային մարմինների կամայականությունից, սկսեն իրենց միջոցները հայկական բանկերից դուրս բերել, տեղափոխել այլ երկրներ (իսկ դա այսօր շատ հեշտ է արվում), կամ կանխիկացնել, այս ամենը կարող է ի չիք դառնալ։ Այդ դեպքում մեր բանկային համակարգի զարգացումը կարող է հետ ընկնել տասնյակ տարիներով, իսկ մեզնից յուրաքանչյուր կզգա իր վրա դրա հետեւանքները՝ ավելի թանկ վարկերի, դրամի անկայունության, ավանդների կորստի, եւ այլ, այս պահին դեռ չերեւացող բացասական հետեւանքների տեսքով։

Երեկ Կառավարությունում այս հարցի շուրջ անսովոր թեժ քննարկում գնաց, եւ գործից հասկացող մարդիկ մի քանի անգամ նշեցին այս օրենսդրական փոփոխության վտանգները։ Չնայած դրան, վարչապետ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճի մեջ, «շրջանցեց» բոլոր փաստարկները, եւ ընդունել տվեց օրենքի նախագիծը, որը հիմա ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։

Հայաստանում օր օրի բարդացող ներքին իրավիճակում, սա դառնալու է հակասությունների եւ լարման եւս մեկ անիմաստ աղբյուր։ Մնում է հուսալ, որ կամ Ազգային ժողովը կհրաժարվի այս նախագծի ընդունումից, կամ էլ Կառավարությունը այն հետ կկանչի, այլապես արդեն հաջորդ իշխանություններն են ստիպված լինելու չեղարկել այս օրենքը նրանից հետո, երբ այն իր սեւ գործը կանի, եւ անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսկան համակարգին, ու արդյունքում մեզնից յուրաքանչյուրին»:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference