Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Երե­խա­նե­րի քա­ղաք». ծրա­գի­րը հա­կա­սում է երե­խա­յի լա­վա­գույն շա­հին և պետք է փո­փոխ­վի

SOCIETY

Դեռևս անցած ամիս կառավարությունը «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ին սեփականության իրավունքով անհատույց հողատարածքներ տրամադրեց: Նախնական տվյալներով՝ քաղաքի կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա աշնանը:

Այստեղ օթևան են գտնելու հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից:

Ըստ նախագծի՝ քաղաքում գործելու է մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, սպորտային համալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:

ՄԻՊ. ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին

Որոշմանն անմիջապես արձագանքեց մարդու իրավունքների պաշտպանը: Վերջինիս դիրքորոշումն այն է, որ ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: 

Պաշտպանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով լրամշակել ծրագիրը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով:

 

ՀԿ-ների դժգոհությունը

Նախագծի իրականացմանն արձագանքեցին տասից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք պահանջում են արգելել «Երեխաների քաղաքի» կառուցումը:

Նրանց հիմնական փաստարկն այն է, որ նման քաղաքի կառուցմամբ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաներին առանձնացնում են մի վայրում և մեկուսացնում հասարակությունից, ինչը խտրականության դրսևորում է:

Համագործակցություն չեն պատկերացնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին քննարկվեցին ծրագրի հետ կապված անհանգստությունները: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ հանդիպումներ է ունեցել ԿԳՍՄ նախարարության գործընկերների հետ, քննարկվել են ներկայացված ծրագրի ռիսկերը:

Նա հստակեցրեց, որ ներկայացված տարբերակով ծրագրի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցություն չի պատկերացնում: «Համագործակցությունը հնարավոր կլինի միայն այնպիսի ծրագրի դեպքում, որը չի հակասի մեր նախարարության աշխատանքի սկզբունքներին, ներառականության քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներին և երեխայի իրավունքներին»,տեղեկացրեց փոխնախարարը:

Ցանկացած պետության խնդիրը երեխայի լավագույն շահի ներկայացումն է

Փաստաբան Սյուզաննա Մալխասյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ծրագրում կա խտրական վերաբերմունք: «Ցանկացած պետության խնդիրը երեխայի լավագույն շահի ներկայացումն է: 

Պետությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի երեխան ընդհանուր հասարակությունից չմեկուսանա: Քաղաքի ստեղծմամբ մի իրավիճակ ենք ունենալու, երբ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաները մեկուսանալու են հասարակությունից, շփվելու են միայն «իրենց կարգին համապատասխանող» երեխաների հետ:

Այս պատճառներով նման ծրագրի իրականացումը չի բխում երեխայի լավագույն շահից»,- ասում է Մալխասյանը: Նա ընդգծում է՝ ծրագիրը հակասում է ՄԱԿ-ի՝ «Երեխաների իրավունքի կոնվենցիային», Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Կարծում եմ՝ կառավարությունն ամեն դեպքում կվերանայի ու որոշակի վերապահումներով հավանություն կտա այդ նախագծին, հակառակ դեպքում սխալ իրավիճակում կհայտնվենք: Երեխան փորձադաշտ չէ, որ փորձենք ու տեսնենք՝ նախագիծը լավ կաշխատի, թե չէ:

Իմ սուբյեկտիվ կարծիքով, գուցե նախագծի հեղինակները կարծում են, որ, օրինակ՝ եթե նման «քաղաքում» հաշմանդամություն ունեցող երեխաները շփվեն իրար հետ, չեն ունենա հոգեբանական խնդիրներ, բայց եթե նույնիսկ կա այս տրամաբանությունը, ապա այն շատ սխալ է:

Բոլորս սովորական մարդիկ ենք, և երեխաները որևէ կերպ չպետք է իրարից առանձնանան: Մեր այն երեխաները, որոնք առողջական խնդիրներ չունեն և սոցիալապես ավելի լավ պայմաններում են ապրում, պետք է հնարավորություն ունենան շփվելու սոցիալական վատ պայմաններում հայտնված կամ էլ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ և ստանան այն դաստիարակությունը, որ նրանք որևէ կերպ չեն տարբերվում իրենցից»,-եզրափակում է Սյուզաննա Մալխասյանը:

Բոլոր երեխաները պետք է սովորեն ներառական միջավայրում

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներառական կրթության ղեկավար Մանուկ Խաչատրյանը, խոսելով ծրագրի մասին, նախ հիշեցնում է՝ Հայաստանը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շնորհիվ Հայաստանը համընդհանուր ներառական կրթության է անցնում:

«Այժմ հետևում ենք այն սկզբունքին, որ հատուկ դպրոցներ չպետք է լինեն, և բոլոր երեխաները պետք է սովորեն և նրանց սոցիալական զարգացումը տեղի ունենա համայնքային ներառական միջավայրում՝ դպրոցում, մանկապարտեզում և այլն:

«Երեխաների քաղաք» ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, որպես հասարակական սեկտոր, ներառականության առումով աջակցել է պետությանը, ծրագրեր իրականացրել:

Սա էլ է մի ծրագիր, որով փորձ է արվում աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Զարմանում եմ՝ ինչո՞ւ է այն ուղղակիորեն հակասել պետության որդեգրած քաղաքականությանը, արժեքներին: Հիմա, երբ հատուկ դպրոցները վերակազմավորվում և փակվում են, մեծ աղմուկ է առաջացել:

Շատերը կարծում են, որ դպրոցները պատրաստ չեն ընդունել երեխաներին, ուսուցիչները վերապատրաստված չեն: Դա ճիշտ է, բայց անցումը ներառական կրթությանը հրատապ հարց է, որպեսզի երկրում չլինի հատուկ դպրոց կոչվածը, որն առանձնացված ինստիտուտ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը:

Նա նշում է, որ հիմա, երբ պետությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխան ընդհանուր միջավայրում սովորի, հաշմանդամությունը չընկալվի որպես անկարողություն, իսկ մենք էլ դառնանք ներառական հասարակություն, այդ ֆոնին նման ծրագիր է իրականացվում:

«Սա պիտակավորում է առաջացնելու: Առաջնային ու կարևոր խնդիրն այն է, որ եթե ուզում ենք, որպեսզի ցանկացած երեխա իր մակրո-միկրո միջավայրում օրինաչափ զարգանա, ապա մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ, հասարակությունը պետք է ներառական լինի, մարդիկ պետք է ընդունեն միմյանց առանձնահատկությունները:

Գնում ենք նրան, որ օրինաչափ զարգացում տեղի ունենա և առողջ հասարակություն լինի»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Քաղաքում» հնարավոր է երեխաներին որակյալ ծառայություններ մատուցել, բայց մնում է մի կարևոր բաց՝ շփումը:

«Հազարավոր գործիքներ կարող են բերել, մասնագիտական, վերականգնողական աշխատանք տանել, ուսուցում կազմակերպել, բայց եթե չկա բնական միջավայր, ապա զարգացումն արդյունավետ չի գնա: Ուրիշ հարց է՝ եթե ծրագիրը փոխվի և երեխաների համար ներառական միջավայր ապահովվի, միջավայր, որտեղ բոլոր մարդիկ, առանց բացառության, հավասար հնարավորություններ ունենան»,-եզրափակում է Մանուկ Խաչատրյանը:

«Կարիտասի» մեկնաբանությունը

Կազմակերպության պնդմամբ՝ ծրագիրը չի ենթադրում առանձնացված և մեկուսացած բնակավայրի հիմնում։ «Ծրագրի նախնական գաղափարի վերաբերյալ կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների կողմից ստացել է առաջարկություններ՝ ծրագրի ընդհանուր նկարագրության լրամշակման համար։

Հիմք ընդունելով առաջարկությունները և մեր հնարավորությունները՝ «Հայկական Կարիտասը» կներկայացնի ծրագրի ընդհանուր նկարագրության վերամշակված տարբերակը՝ ՀՀ նախարարությունների աշխատակիցների, կրթության և սոցիալական ոլորտների այլ մասնագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկելու նպատակով, ինչի արդյունքում փուլային հաջորդականությամբ կիրականացվի ծրագրի հետագա մշակումը։

Լրամշակված ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League