Ռամոս. Կցանկանայի հանդես գալ Պրեմիեր լիգայում
SPORTՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ կցանկանար ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում:
«Միշտ հաճույքով եմ հետևել Պրեմիեր լիգայի հանդիպումներին: Անգլիական ֆուտբոլը գրավում է ինձ, և ես կցանկանայի հանդես գալ այնտեղ:
Այնուամենայնիվ, ես երջանիկ եմ «Ռեալում», սա իմ տունն է, և ես չեմ մտածում Մադրիդից հեռանալու մասին»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Արքայական ակումբի ավագը:
Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Ակումբի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է 609 հանդիպման՝ դառնալով 84 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



