Շումախերն ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո
SOCIETY«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայել Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Այժմ մրցարշավորդը գիտակցության է եկել։
Մի քանի օր առաջ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը տարվել էր Փարիզի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժանմունք։ Այդ ժամանակ տեղեկացվեց, որ մրցարշավորդը պետք է սրտի հյուսվածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատության ենթարկվի։
Այժմ Փարիզի կլինիկայի բուժանձնակազմը տեղեկացրել է, որ Շումախերը ուշքի է եկել վեց տարվա կոմայից հետո։ Ինչպես նշել են սրտաբանության բաժանմունքի աշխատակցուհիները, մրցարշավորդը գիտակցության է եկել, տեղեկացնում է «Լենտա»-ն։
2013-ին Շումախերը լուրջ գանգուղեղային վնասվածք էր ստացել, երբ դահուկներով սահում էր Ալպերում։ Դրա հետեւանքով նա կոմայի մեջ էր ընկել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



