Yerevan, 09.August.2026,
00
:
00
BREAKING


«Ինչպե՞ս բացատրենք «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնըլին», որ մեր Կառավարությունը որոշել է աշխատող լաբորատորիան քանդել-տեղափոխել». Վիգեն Թոփուզյան

POLITICS

 

Ամիսներ առաջ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքերից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ 25 տարի ժամկետով «Ազադ ֆարմասյութիքլզ» ընկերությանը տրամադրելու հարցը. այս հարցի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանի հետ:

 

«Ի սկզբանե որոշումը վնասակար է և՛ մեր պետության, և՛ մեր կազմակերպության համար: Գիտենք, որ գիտության համակարգում այսօր կան դժվարություններ պետության համար ֆինանսավորման տեսակետից, և որոշ գիտահետազոտական կազմակերպություններ իրենց միջոցներով շատ չեն փայլում, բայց դա պատճառ չէ ամբողջովին կազմակերպությունը վերացնելու համար, որովհետև կանցնեն տարիներ, կգա ուրիշ իշխանություն, կլինի ուրիշ հնարավորություն արդեն ֆինանսավորման տեսակետից, մենք կունենանք այն օջախները, դեռ սրբած չենք լինի, ավերած չենք լինի, որտեղ պետությունը կկարողանա նորմալ ֆինանսավորումով՝ նորմալ գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել,- այդ որոշման մասին ասաց Վ. Թոփուզյանը և հավելեց,- Մենք կամաց-կամաց այն տպավորությունն ունենք, որ ավելորդ ենք դառնում: Մի շենքը տանք սրան, մյուս հատվածը տանք ուրիշին, վերջիվերջո, գալու է այն վտանգավոր կետը, որտեղ ասելու են, որ՝ մի բուռ եք մնացել, թողեք գնացեք տուն, ու վերջանա: Ներկա վիճակում պետությունը պետք է պաշտպանի գիտահետազոտական կազմակերպություններին, ընդհանրապես զերծ մնա սեփականաշնորհման կամ երկարատև ինչ-որ մեկին նվիրելու այդ մտադրությունից։

 

 

 

Եթե պետությունը որոշ գիտահետազոտական կազմակերպություններից դժգոհություն ունի, համարում է, որ դրանք էֆեկտիվությամբ չեն աշխատում, եկեք նստենք-քննարկենք՝ ինչպե՞ս անենք, որ էֆեկտիվությունը բարձրանա, ոչ թե փակելու, կտրտելու մասին մտածենք:

 

Դեռ 2014 թվականին եկան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները «Ազադ ֆարմցևտի» ղեկավարության հետ, այցելեցին մեր ինստիտուտ ու խնդրեցին իրենց որոշակի տեղ հատկացնել: Անցավ երկու տարի, նրանք դիմեցին այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով, որ կամ սեփականաշնորհեն, կամ երկարատև վարձակալությամբ վերցնեն: Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, ակադեմիայի կարծիքը հարցրեց, ակադեմիան էլ՝ ինստիտուտի: Մենք դեմ էինք, ակադեմիան դեմ էր: Աբրահամյանը ինքը այցելեց, այդ հարցը քննարկվեց և փակվեց, ոչ սեփականաշնորհվեց, ոչ էլ երկարատև վարձակալության տրվեց»:

 

Վիգեն Թոփուզյանը նոր իշխանություններից գիտության նկատմամբ այլ ակնկալիքներ ուներ, այնինչ, ըստ նրա՝ եթե նախորդ իշխանությունները մի քիչ ավելի ըմբռնումով էին մոտենում իրենց խնդրին, իրենց բողոքները լսող կար, ապա հիմա դա չկա.

 

«Հույս ունեի, որ գոնե վերջին երկու տարում մեզ սկսեին աջակցել, ոչ թե խանգարել, որովհետև նախորդ ժամանակներն էլ խանգարող հանգամանքներ կային, բայց չգիտես ինչո՞ւ՝ երբ համեմատում ես, նախորդ իշխանությունները մի քիչ ավելի ըմբռնումով էին մոտենում մեր խնդրին, մեր բողոքին լսող կար, հիմա դա էլ չկա»:

 

Անդրադառնալով ՀՀ Կառավարության այդ որոշմանը՝ Վ. Թոփուզյանը նշեց.

 

«Տեղի ունեցավ Կառավարության նիստը, որտեղ քննարկվեց մի մասնաշենք «Ազադ Ֆարմասյութիքլզ»-ին տալու հարցը: Անմիջապես կոլեկտիվը փորձեց դրանից հետո բողոք բարձրացնել. անիմաստ է՝ ոչ մեկը չի լսում: Դրանից հետո ես եթերով դիմեցի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՍՄ) նախարարին, որ՝ ձեր հանձնարարականը կատարված չէ, և հիմա էլ եմ կրկնում, ասում պարոն նախարարին, որ իր հանձնարարականը՝ կազմել հանձնաժողով ու գալ որոշակի եզրակացության, դա արված չէ, կիսատ է մնացել»:

 

Ի՞նչ պատասխան տրվեց խնդրի բարձրաձայնմանը:

 

«Ոչ մի պատասխան: Ես հիմա էլ գիտեմ, որ ձեզ ասում եմ, իրեն կզեկուցեն, ինքը կտեսնի, ցավոք, ոչ մի պատասխան չի լինելու: Նամակ գրվեց անմիջապես և՛ Փաշինյանին, և հանրապետության նախագահին, ասացին՝ կքննարկենք, ոչ մի լուրջ պատասխան, որոշում ընդունելուց հետոյի մասին է խոսքը։ …ԿԳՄՍ խորհրդականը, նույն մարդը, ով հանձնաժողովի անդամ էր, ինձ մի թուղթ ցույց տվեց, որտեղ, իբր հաշվի է առնված մեր առաջարկները, և խորհուրդ է տրվում Կառավարությանը՝ փոխանցել մասնաշենքը Ազադ Ֆարմասյութիքլզ»-ին: Ես այդ թուղթն առաջին անգամ տեսա հանրային խորհրդի նիստի ժամանակ»,- ասաց Վիգեն Թոփուզյանը:

 

– Մինչ այդ այդ թուղթը ձեզ չէ՞ր հասել:

 

– Ոչ, ինձ ասացին, որ իբր մեյլով ուղարկել են այդ որոշումը, բայց երբ հարցրեցի՝ ո՞վ է ստորագրել, չկարողացան պատասխանել, իսկ անստորագիր եզրակացությունը քանի՞ կոպեկ արժի: Ցավոք սրտի, ինձ հանրային խորհրդում ցույց տվեցին թուղթ, ոչ թե փաստաթուղթ:

 

– Ինչպե՞ս կարձագանքի «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» միջազգային ընկերությունը տեղափոխման որոշմանը:

 

– Ես մինչև այսօր «Ֆիլիպ Մորիսին» տեղյակ չեմ պահել, որ մենք տեղափոխվել ենք, որովհետև ես չունեմ ամենակարևորը՝ պատասխանը: Եթե նրանք հարցնեն՝ ինչո՞ւ եք տեղափոխել, ես չեմ կարող նրանց ասել, որ մեր իշխանությունները մեզ ստիպում են արդեն պատրաստի լաբորատորիան քանդել ու տեղափոխել: Բայց, ցավոք սրտի, մոտենում է այդ օրը, երբ «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչները մի ամիս հետո պետք է լինեն Հայաստանում: Պատճառը պետք է չկարողանամ մարդկանց նորմալ բացատրել: Ինձ թվում է՝ նրանք չեն հասկանա, որ մեր Կառավարության որոշումն ենք կատարում, որովհետև Կառավարություն, որը աշխատող, արդեն ոտքի կանգնող մի երևույթի՝ լաբորատորիայի, ասել է՝ տեղափոխեն, տենց Կառավարություն չի լինում:

 

– Որո՞նք են լինելու ձեր հետագա գործողությունները։

 

– Աշխատել: Չնայած, որ խանգարում են, պետք է աշխատենք: Մեր հիմնական խնդիրը, ի վերջո, փորձել հասկացնել, մենք պահանջված ենք: Մեր գիտությունը, մեր բնագավառը պահանջված է: Մենք փորձում են պայմաններ ստեղծել մեր աշխատանքի համար:

 

– Գիտության ոլորտում հեղափոխությունից հետո կա՞ն ինչ-որ փոփոխություններ:

 

– Առայժմ ես չեմ տեսել: ԿԳՄՍ նախարարը հեղափոխությունից հետո եղավ մեր կենտրոնում: Այն ժամանակ եղավ խոստում, որ աշխատավարձերը պետք է բարելավեն, որ մի քիչ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեն: Ցավոք սրտի՝ ո՛չ աշխատավարձ բարձրացավ, ո՛չ պայմանների լավացման համար միջոցներ դրվեցին: Մենք, արդեն չորս տարի է՝ պայքարում էինք մի սարքի համար, բավականին մեծ գումարով՝ 600-700 հազար եվրո արժողության սարք էր դա, չորս տարվա ընթացքում վերջը հասանք նրան, որ հեղափոխությունից հետո այդ սարքը մեզ հասավ: Բայց այստեղ նոր իշխանությունների դերը շատ փոքր էր, գումարը կար Ակադեմիայում: Նոր իշխանություններն ընդամենը թույլ տվեցին, որ դա օգտագործվի՝ այդ սարքը գնելու համար:

 

– Որո՞նք են օրհասական և կարևորագույն խնդիրները գիտության ոլորտում ներկա պահին:

 

– Մենք ունենք լավ մասնագետներ, մենք պետք է պահպանենք այդ ներուժը: Մենք ունենք երիտասարդներ, որոնք հետաքրքրված են գիտության մեջ աշխատելով, ուզում են դառնալ հետազոտող: Եկեք ստեղծենք, որ երիտասարդն ու փորձառուն իրար կողքի աշխատեն, փորձը փոխանցվի: Պետք է անպայման հասկանանք, որ գիտությունը ֆինանսների պահանջ ունի, և դա կորած գումարներ չեն լինի: Այն, ինչ որ մենք այսօր հետազոտում ենք, վաղը կդառնա որոշակի տնտեսական խնդիր լուծող մի բան: Քիմիկոսն այսօր հետազոտում է նոր դեղերի ստեղծման հնարավորություն, վաղը դրանցից մեկը կարող է դառնալ նոր դեղ ու օգնել հիվանդին, բայց այսօր մենք պետք է հնարավորություն տանք, որ որակով և լավ պայմաններում կատարվի այդ հետազոտությունը, որ արդյունքը լավը լինի: Այսօր աշխատում են ֆանատներ՝ հաշվի չառնելով աշխատավարձի ցածրությունը, նրանք ամեն ինչ անում են:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

 

"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders