Խոշոր վթար Արմավիրի մարզում․ Mercedes-ը բախվել է կայանված 06-ին․ կան վիրավորներ
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07:00-ի սահմաններում Աղավնատուն գյուղի բնակիչ 51-ամյա Վարդան Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 1-ին փողոցում բախվել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Ա.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Վարդան Ս.-ն և նրա ուղևոր, համագյուղացի, 54-ամյա Հայկազ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն:
Վարոդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել 06-ի վարորդն ու նրա հարազատները:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



