ԱՄՆ-ում 12-ամյա աղջիկը խորթ մորը սպանել է երեւակայական ծաղրածուի ցուցումով
SOCIETYԱՄՆ Ինդիանայի նահանգում խորթ մորը սպանած 12-ամյա աղջիկը հայտարարել է, թե արել է դա երեւակայական ծաղրածուի հրամանով։ Այս մասին հայտնում էLenta-ն՝ վկայակոչելով WSBT22 հեռուստաալիքը։
Հանցագործությունը տեղի էր ունեցել հուլիսին Գոշեն քաղաքում։ Դեռահասը, ում անունը չեն հայտնում, դանակով հարվածել էր խորթ մորը՝ Մարիա Տորեսին, ինչի հետեւանքով կինը տեղում մահացել էր։
Հարցաքննության ժամանակ աղջիկն ասել էր, որ մորը սպանելու ցուցում էր տվել Laughing Jack ծաղրածուն։
Նոյեմբերի 18-ին հրապարակված դատական նյութերից պարզ է դարձել, որ աղջիկը տառապում էր անձի երկվությամբ։ Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են նաեւ հետտրավմատիկ սթրեսային խանգարում։
Հոգեբանները հայտնել են, որ անչափահաս աղջիկը անմեղսունակ է, եւ խորհուրդ են տվել ուղարկել հոգեբուժարան։ Սակայն արդեն 16 հիվանդանոց հրաժարվել է ընդունել հիվանդին։ Հիմա նա գտնվում է Քննչական մեկուսարանում։



