Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն. գողոնի մի մասը չկա
SOCIETYՍեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է եւ որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։
Հանգամանքները պարզվում են։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



