Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Նույ­նիսկ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան որոշ հա­մա­կիր­ներ տա­րա­կու­սած են տե­ղի ունե­ցա­ծից

INTERNATIONAL NEWS

mk.ru-ն «Ռուս ազգայնականին ապաստան են տվել Հայաստանում. «Ես շատ եմ ուզում վերադառնալ»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը առաջին անգամ ապաստան է տվել ռուսաստանցի ակտիվիստի: Պարզվել է, որ այդ «բախտավորը» Վիտալի Շիշկինն է` ներկայումս լուծարված ծայրահեղական «Ռուսներ» շարժման առաջնորդներից մեկը: Հայաստանի նորաթուխ բնակիչը նախկինում չէր թաքցնում իր հակակովկասյան տրամադրությունները:

Նա Կալուգայում կազմակերպել է «Ռուսական երթեր», մասնակցել է Արզամասում տեղի ունեցած՝ հայերի դեմ կազմակերպված «ժողովրդական հավաքին» և այլն: Ճիշտ է, նա բանտ դրա՛ պատճառով չի ընկել, այլ 2014 թվականին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում «բարկության օր» կազմակերպելու համար:

2015 թվականին դատարանը նրան ծայրահեղականության և ապստամբության կոչերի մեղադրանքով 4 տարվա ազատազրկման էր դատապարտել: 2019 թվականի հունվարին Շիշկինը ազատ է արձակվել և անմիջապես Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան:

Բնականաբար, շատ հայեր ապշած են ռուս ազգայնականին պատսպարելու Երևանի որոշումից: Ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են այս քայլը ի նշան Մոսկվայի դեմ բողոքի, որը պատրաստակամ չէ կոռուպցիայի մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաներին Երևանին արտահանձնելու հարցում:

Մասնավորապես խոսքը Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կարգադրիչ Միհրան Պողոսյանի մասին է, որի մականունն է «Բանանի արքա»:

Ճիշտ է, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը շտապել է հերքել անվտանգության ուժերի այդ տեղեկատվությունը:

Դիվանագետի խոսքով, Մոսկվան չի հրաժարվել արտահանձնումից, բայց որոշում կայացնելու համար խնդրել է լրացուցիչ տեղեկություններ: 

«mk.ru» - ն հարցրել է Վիտալի Շիշկինին, թե ինչ է պատրաստվում անել նա նոր վայրում, վերջինս պատասխանել է, որ ինքը չի նախատեսում ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և իսկապես ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, բայց հեղափոխությունից հետո Հայաստանում գրաքննությունը անհետացել է, կա խոսքի բացարձակ ազատություն, պայքար է ընթանում կոռուպցիայի դեմ և այլն:

Հարցին, թե ինչու է որոշել մեկնել հենց Հայաստան, Շիշկինը պատասխանել է, որ իրեն ազատ արձակելուց հետո ինքը չուներ արտասահմանյան անձնագիր, և միևնույն ժամանակ, որպես վարչական հսկողության մի մաս, ստիպված պետք է 3 տարի ապրեր Կալուգայում՝ իր նախկին կնոջ մոր հետ, և այդ առումով էլ որոշել է մեկնել ազատ Հայաստան, քանի որ այդ երկիր կարելի է մուտք գործել ներքին անձնագրով:

Լրագրողի հարցին, թե արդյոք փոխել է իր վերաբերմունքը կովկասցիների նկատմամբ, Շիշկինը պատասխանել է, որ ինքը միշտ էլ նորմալ վերաբերմունք է ունեցել նրանց նկատմամբ, օրինակ ՝ Արզամասում մի խումբ մարդիկ սպանել էին մի մարդու, բայց նրանց բանտ չէին տարել (իրականում կասկածյալները ձերբակալվել և դատապարտվել են«mk.ru»), և բնականաբար, մարդիկ դժգոհում էին, իսկ ինքը առաջնորդել է նրանց:

Ըստ Շիշկինի, ազգային պատկանելության տարբերություն չկա, իհարկե, եթե ներգաղթյալը ժամանում է Ռուսաստան, ապա նա պետք է իրավապահ մարմինների հսկողության տակ լինի, բայց եթե նա հանցագործություններ չի կատարում, ապա լավ մարդ է, և իր համար ոչ մի նշանակություն չունի, թե ով է նա ազգությամբ:

Միևնույն ժամանակ հայ փորձագետները կարծում են, որ Շիշկինը դժվար թե երկար ապաստանի Երևանում: Ինչպես «mk.ru»-ին ասել է քաղաքագետ Արշալույս Մղդեսյանը, «խոսակցություններ կան, որ ապագայում Շիշկինը կարող է փոխանակվել Ռուսաստանում թաքնվող հայ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ, բայց մեծ հարց է, թե ինչքան է արժեքավոր նա այդ փոխանակումը իրականացնելու համար»: 

Ըստ նրա, իրականում Շիշկինը Երևանում քաղաքական ապաստան չի ստացել, քանի որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում երբեք որևէ մեկին քաղաքական ապաստան չեն տվել, և այս դեպքում խոսքը սովորական ապաստանի մասին է, ընդ որում, բոլոր պաշտոնյաները պնդում են, որ Շիշկինը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ճիշտ լրացրել դիմումը, այնպես որ, նրանք պարզապես հնարավորություն չունեին մերժել նրան:

Միևնույն ժամանակ, քաղաքագետ Հայկ Խալաթյանը կարծում է, որ հայ պաշտոնյաները կարող էին «ինչ-որ բան չնկատել» և սխալմամբ ապաստան տրամադրել, քանի որ Շիշկինը Ռուսաստանում բազմիցս նկատվել է հակահայկական գործողություններով և նախկինում նույնիսկ պարծենում էր դրանց իր ակտիվ մասնակցությամբ:

Ըստ նրա, լրիվ հասկանալի է Շիշկինի՝ Հայաստան և ոչ թե Բելառուս մեկնելու որոշումը, քանի որ «Երևանում կան արևմտյան փողերով գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են օգնել նրան, իսկ Մինսկում դրանք չկան, այնպես որ, այնտեղ ոչնչի վրա հնարավոր չէ հույս դնել, պետք է հիշել, որ Ռուսաստանի ներքին անձնագրով այդ երկու երկրներից բացի մեկնելու այլ վայրեր չկան»:

Խալաթյանը նշել է նաև, որ իր հերթին հայ հասարակությունը տարակուսած է, քանի որ Շիշկինի կենսագրությունն ամենևին էլ բարեհաճորեն չի ներկայացնում նրան, և նույնիսկ Փաշինյանի կառավարության որոշ համակիրներ տարակուսած են տեղի ունեցածով:

Կամո Խաչիկյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris