Yerevan, 24.August.2026,
00
:
00
BREAKING


Բնավորության գծերն՝ ըստ ծնված օրի. Իսկ ինչպիսինն է Ձերը

LIFE

 

Առավել մանրամասն ՝ այստեղ

 

Դու կարող ես ունենալ այն ամենն, ինչ կամենաս։ Այս օրը ծնված Կույսերը լրացուցիչ զգայական ընկալում ունեն, որն ուղեկցվում է հոգևոր ուժով ու առաջնորդությամբ։

 

Եթե այս օրն ես ծնվել, ապա պետք է հետևես քո բնազդին, որը քեզ հաջողության ճիշտ ճանապարհով կառաջնորդի։ Չափազանց կարևոր է, որ դու զարգացնես քո ուժեղ կողմերը, քանի որ դա կարող է չափազանց օգտակար ու յուրահատուկ լինել։

 

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու ուժգին զգացողություններ ունես ու պետք է կարողանաս դրանք արտահայտելու ճիշտ լուծում գտնել։ Դու լուն ուղտ դարձնելու սովորություն ունես ու պետք է կարողանաս կառավարել դա, քանի որ սա կարող է խնդիր լինել հատկապես ռոմատիկ ու անձնական հարաբերություններում։

 

Խաղաղություն գտիր ու փորձիր հաշտվել այն ամենի հետ, ինչը փոթորկում է զգացմունքներդ։ Սովորաբար այս օրը ծնված Կույսերը տառապում են այս կամ այն բանի համար՝ չկարողանալով ինքնակառավարել իրենք իրենց։ Դադարիր վերլուծել մանրուքները։ Երբեմն ավելի լավ է որոշ բաներ թողնել այնպես, ինչպես դրանք կան։

 

Այս օրը ծնված մարդիկ խաղաղ են, ընկերասեր, չեն սիրում խոսել, սակայն կարողանում են հետաքրքիր զրույցներ վարել՝ կիսվելով իրենց կենսափորձով ու գաղափարներով։ Նրանք ոճի զգացում ունեն ու գնահատում են գեղեցիկը։ Նրանց ուժեղ երևակայությունը, անկախությունն ու սրամտությունը հնարավորություն է տալիս միշտ օրիգինալ մտածել։

 

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու սիրում ես մաքուր օդն ու բնությունը, որը մաքրում է մտքերդ ու բարձրացնում ոգիդ։ Դու կարող ես դա քեզ համար շատ շահավետ ձևով օգտագործել գրեթե յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ չափազանց կրեատիվ ես ինքնարտահայտման առումով։

 

Ընկերներն ու հարազատները։ Այս օրը ծնված մարդկանց ընկերներն ու հարազատները քիչ են։ Հավատարիմ են նրանք, ում դու նվիրում ես քո ժամանակը։ Որպես կանոն, այս Կույսերի ընկերներն ունեն նույն նախասիրությունները։

 

Այս օրը հուշում է նաև այն մասին, որ հնարավոր է՝ դու փոթորկոտ անցյալ ես ունեցել, որը չես կարողանում մոռանալ։ Այս պատճառով դու լսող, զգայուն ու հասկացող ծնող ես։ Դու ցանկանում ես այնպիսի ծնող լինել, ով միշտ կարող է հաղորդակցվել սիրող ու բաց գրկով։

 

Միևնույն ժամանակ դու պետք է կարողանաս երեխային թողնել երեխա լինել։ Նրանք վայր կընկնեն հեծանիվից, սակայն նորից կկանգնեն ու կշարունակեն։ Երբեմն նրանք պետք է փորձություններից ու սխալներից սովորեն։ Պարզապես նրանց կողքին եղիր, երբ դրա կարիքը կա։

 

Սերը։ Սիրային կայանքը քեզ մոտ բավականին պայծառ է։ Դու անմեղություն ունես, որը գրավիչ է շատերի համար։ Այն իրական է, և հակառակ սեռը դա չափազանց հրապուրիչ է համարում։ Ինչևէ, հնարավոր է, որ դու որոշ կասկածներ ունես սիրո և վստահության հարցում։

 

Սա կարող է դժվարացնել սեր գտնելը։ Երբեմն դու կարող ես չափազանց կասկածամիտ լինել ու դժվարանալ կիսվել իրական զգացմունքներով։ Բացի այդ, հնարավոր է դժվարանաս արտահայտել սերդ զույգիդ հանդեպ  ֆիզիկական առումով։ Ինչևէ, դու վստահ ես, դու կարող ես ցույց տալ զգացմունքներդ այնպես, ինչպես ոչ ոք՝ օգտագործելով հնարամտությունդ, քանի որ սիրում ես ստիպել սիրելիիդ իրեն յուրահատուկ զգալ։

 

Աշխատանքը և կարիերան։ Կույսի համար կարիերա ընտրելը սթրեսային է, քանի որ նա վախենում է առանց աշխատանք մնալու մտքից։ Աշխատանք գտնելը պետք է ամենաքիչն անհանգստացնի քեզ, որովհետև տաղանդավոր ես։ Դու նույնիսկ երկու աշխատանք կանես՝ ընտանիքիդ կարիքները հոգալու համար։

 

Ինչևէ, դու կնախընտրեիր քիչ գումար վաստակել, միայն թե աշխատանքդ քեզ ինքաբավարարվածության զգացում հաղորդեր։ Եթե ինչ-որ պահի դու աշխատանք չունենաս, ամբողջ օրը կծախսես փնտրելով, այստեղ ու այնտեղ դիմելով, մինչև որ արդյունքի հասնես։

 

Առողջությունը։ Եթե դու ծնվել ես այս օրը, ապա ուշ, թե շուտ քո առողջության վրա կսկսեն ազդել սթրեսի հետքերը։ Այս օրը ծնված մարդիկ մյուսների խնդիրներին այնպես են վերաբերվում, որ դա կարող է անառողջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Բոլոր այն միջոցները, որ դու ձեռնարկում ես առողջ լինելու համար, անարդյունավետ են հենց այս պատճառով։

 

Դու սիրում ես առողջ սնվել, քո անկյունում մարզվել։ Սակայն թերևս օգտակար կլինի յոգայի կամ ինքնաբուժման արվեստի խմբակների հաճախել՝ հանգստանալու և միտքը կտրելու աշխատանքից ու ողջ դրամայից։

Օգոստոսի 29-ին ծնված անձինք հնարավոր է՝ ինքնավստահության պակաս ունենան անցյալի խնդիրները լուծելու համար։ Սա կարող է դժվարացնել ներկա և ապագա հարաբերությունները։ Թերևս սա է պատճառը, որ դու մտերիմ քիչ ընկերներ ունես։ Ինչևէ, ընկերներիդ բախտը բերել է՝ քեզ նման հավատարիմ ընկեր ունենալու համար։

Հայտնի մարդկանցից այս օրն են ծնվել Մայքլ Ջեքսոնը, Ջոն Լոքը, Ինգրիդ Բերգմանը, Թոմ Գանը, Դինա Վաշինգթոնը։  

 

Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds