Երեւանում կրակոցներ են արձակել մեքենայի վրա. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է
SOCIETY
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Աղբյուրի փոխանցմամբ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներից մեկը «Լեոպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



