Նոր բնակարան, 7 միլիոն դրամ, 25 000 ԱՄՆ դոլար. ի՞նչ եկամուտներ ունի դեսպանը
SOCIETYՔուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ. հարկային տարում Ս. Բաղդասարյանը 21 690 000 ՀՀ դրամ արժողության բնակարան է ձեռք բերել:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ դեսպանի փոխառությունների չափը հարկային տարվա վերջում կազմել է 32 752 ԱՄՆ դոլար:
Սարմեն Բաղդասարյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 000 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար: Նշված հարկային տարվա վերջում դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 5 000 000 ՀՀ դրամ և 25 000 ԱՄՆ դոլար:
Սարմեն Բաղդասարյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտը 2018 թ.-ին կազմել է 4 712 679 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Նա ստացել է նաև 6329 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



