Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Կարծում են՝ եթե գան և ասեն, որ իշխանության «դաբրոն» ունեն, բոլորս պետք է հանձնվենք»

SOCIETY

Օրերս Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում նախատեսված էր Ազատեկի ոսկու բազմամետաղային հանքի բաց-ստորգետնյա շահագործման հայտի հանրային քննարկումը: Նախաձեռնողը «Վայքգոլդ» ՍՊԸ-ն էր:

Սակայն բնակիչները, բառի ուղիղ իմաստով, տապալեցին այն՝ փաստելով՝ իրենք դեմ են հանքարդյունաբերությանը, դրա հետ կապված որևէ գործողություն իրականացնելուն՝ հետախուզումից սկսած մինչև շահագործում:

Վայքի բնակիչ, «Աշխատանք և հայրենիք» ՀԿ-ի նախագահ, հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ հանրային լսումները կամ քննարկումները նախատեսված էին այն հարցի վերաբերյալ, որ հանքարդյունահանության թույլտվություն ունեցող «Վայքգոլդ» ընկերությունը սկսի շահագործել Ազատեկի ոսկի- բազմամետաղային հանքավայրը և դրա վերաբերյալ սկսի ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումխմբ.) նախապատրաստել:

«Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ իրենք արդեն իսկ ապօրինի հանքարդյունաբերական գործունեություն են ծավալել՝ առանց նախարարության համապատասխան թույլտվության և առանց ՇՄԱԳ-ի, որի առկայությունը պարտադիր է նման գործունեություն սկսելուց առաջ:

Վայքի ակտիվ բնակիչներով ծանոթացել էինք այդ կազմակերպության «անհաջողությունների» պատմությանը: Կան նաև քրգործեր, թեև իրենք ասում են, որ դա սուտ է, այնուամենայնիվ, իրենց կողմից որևէ հերքում չի եղել այն ամենի վերաբերյալ, ինչ գրել է մամուլը (Գլխավոր դատախազությունը անցյալ տարեվերջին քրեական գործ է հարուցել:

«Վայք Գոլդ» ՍՊԸ-ն Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով արդյունահանել է 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ: Գործի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական կոմիտեինխմբ.): Վայքում ոսկու հանքերը համակցված են ուրանի, արճիճի, կապարի հետ, և այս նյութերն առանձին-առանձին սպառնալիք են բնության, մարդկանց առողջության և Վայքի միջով հոսող Արփա գետի համար: Մեզ համար միանշանակ է, որ այս հանքի հետ կապված որևէ գործողություն բացասաբար է ազդելու մեզ վրա:

Մենք՝ Վայքի բնակիչներս, կորցնելու բան ունենք: Վերջին տարիներին տեղացիները, հաշվի առնելով ռիսկերը, վարկային բեռ են ստանձնել, նախաձեռնություններ են իրականացրել, Վայքի անունը հայտնի են դարձրել որպես տուրիստական միջավայր՝ իր համեղ սնունդով:

Վերջին տարիներին հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցվել: Եվ հանկարծ մարդիկ այս բոլորը կորցնելու վախի առաջ են կանգնել: Նրանք կորցնում են իրենց ունեցածը, հայրենի քաղաքը և դրա բնությունը»,-ասում է Ղազարյանը:

Նա նշում է, որ դեռևս խորհրդային տարիներին Վայքը եղել է երկրաբանների ուշադրության կենտրոնում. այնտեղ եղել է երկրաբանական կազմակերպություն, անընդհատ հետազոտություններ են կատարվել:

«Ի՞նչ է, Խորհրդային Միությանը ոսկի կամ ուրան պետք չէ՞ր: Բայց հետախուզումներն արվում էին փակ եղանակով՝ միայն հորատանցքերով, փակ ճանապարհներով:

Արդյունքում այդ գաղափարը, այսպես ասած, «փակվեց»: Հիմա ինչ-ինչ մարդկանց ձեռքում են հայտնվել այդ գայթակղիչ փաստաթղթերը և, ուրանալով բոլոր սրբությունները և արհամարհելով իրենց հայրենակիցներին, որոնք ապրում են այդ հողի վրա, ինչ-որ ամբիցիաներ ունեն այդ հանքերի հետ կապված»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա փաստում է՝ հենց սկզբից իրենք որոշում էին կայացրել, որ լսելու և քննարկելու որևէ հարց չունեն ընկերության հետ: «Մեր դիրքորոշումն այդպիսին է: Օրենքը որոշակիորեն լղոզում է այդ պահերը, և եթե ՇՄԱԳին նախորդող չորս քննարկումները տեղի են ունենում, և բնակիչները դեմ են արտահայտվում, միևնույն է, քննարկումը համարվում է կայացած: Այդ պատճառով մտածեցինք, որ ավելի լավ է ձախողել այն»,-Վայքում հանրային լսումը տապալելու իրենց որոշման մասին պարզաբանում է տիկին Ռուզանը: 

Հարցնում եմ՝ վերջին շրջանում հանքերի գործունեության մասին խոսելիս համայնքի բնակիչներին փորձում են որոշակիորեն «կաշառել» աշխատանքով ապահովելու հեռանկարով:

Արդյոք Վայքի բնակիչները կհամաձայնե՞ն նման առաջարկին: Մեր զրուցակցի արձագանքը միանշանակ է՝ համադրելի՞ են հանքի գործունեության պատճառած վնասները և մի քանի աշխատատեղի ստեղծումը:

«Բնակիչներից շատերը հարց էին բարձրացնում, թե ի՞նչ պետք է ասեն մեզ, որ համոզվենք: Ասում էինք՝ կասեն ձեզ համար աշխատատեղ կստեղծենք, ձեր երեխաներին փուչիկներ, դպրոցին էլ կավիճ կտանք և այսպես շարունակ:

Բայց այս ամենը համադրելի՞ է այն ամենի հետ, որը պետք է կորցնենք: Օրինակ, հյուրանոցում այսօր մարդիկ որակյալ պայմաններում աշխատում են: 

Հիմա ի՞նչ, այդ տասն աշխատատեղը պետք է կրճատվի և հանքավայրում ստեղծվի, ասենք, վարորդի 10 աշխատատեղ, որոնք ուրանով հարստացված հանքաքարը պետք է տեղափոխեն և, հնարավոր է, երկու տարի հետո մահանան քաղցկեղից: Չի կարող լինել որևէ գայթակղիչ առաջարկ, որը կհամոզի մեզ:

Այսօր Վայքը ճանաչված է Երևանից մինչև Մեղրի. տնտեսական վերլուծության մասնագետներն են փաստում, որ սննդի լավագույն օբյեկտները հենց Վայքում են: Վայոց ձորի գինին միջազգային մրցույթներում ոսկե մեդալներ է նվաճում: Բայց չէ՞ որ այդ խաղողը ջրվում է Արփա գետի ջրով, և եթե այդ գետ լցվեն ծանր մետաղներ, կարո՞ղ ենք այդ խաղողն օգտագործել:

Վերջին տարիներին գյուղատնտեսությանն աջակցող շատ միջազգային կազմակերպություններ Ազատեկի սարերի վրա հեկտարներով օրգանական այգիներ են հիմնել, պաշտպանել կարկտապաշտպան շերտերով: Այս ամենին գումարած՝ կորցնելու ենք մեր առողջությունը: Այս կորուստները համադրելի՞ են այն աշխատատեղերի հետ, որոնք կստեղծվեն:

Ի վերջո, այսօր ոսկին աշխարհում այն արժեքը չունի, նույնիսկ շատ երկրներ իրենց ոսկու պահոցներն են վաճառում: Մեր օրերում աշխարհում ջուրը, էկոլոգիապես մաքուր մթերքն են արժեք»,-ասում է Ղազարյանը:

Նա փաստում է, որ ալեկոծման այս ֆոնին, երբ ժողովուրդը պայքար է մղում Ամուլսարի շահագործման դեմ, եկել են Վայք՝ փորձում են հասկանալ հանրության արձագանքը:

«Երևի հանրության վերջին ժամանակների էյֆորիան շփոթում են ուրիշ բաների հետ, կարծում են՝ մարդկանց զգոնությունը նվազել է, այնպիսի վստահություն կա իշխանությունների նկատմամբ, որ եթե գան և ասեն, որ իշխանության «դաբրոն» ունենք, բոլորս պետք է հանձնվենք»,-կարծում է ՀԿ-ի նախագահը:

Ի դեպ, համայնքի բնակիչները նաև ստորագրահավաք էին կազմակերպել՝ դիմելով համայնքի ավագանուն, որ վերջինս այլ համայնքների ավագանիների օրինակով ընդունի որոշում, որով համայնքում կարգելվի հանքարդյունաբերությունը:

Տիկին Ղազարյանից հետաքրքրվեցինք նաև ավագանու դիրքորոշման մասին: «Մեր համայնքում ավագանին, համենայն դեպս քվորում ապահովող մեծամասնությունը, բնակիչների կողքին է:

Իրենք մասնակցում էին մեր ակցիային, իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին համայնքում հանքարդյունաբերությունն արգելելու գաղափարին: Մի քանիսի տեսակետը չգիտենք, բայց մեծամասնությունը դրական է արձագանքել ստորագրահավաքին»,-ասում է մեր զրուցակիցը:

Նա տարբեր համայնքներում հանքարդյունաբերության դեմ իրականացվող ակցիաները նմանեցրեց ինքնապաշտպանական մարտերի: «Այն, ինչ տեղի ունեցավ Վայքում, մարտ էր, որը սակայն պատերազմի ավարտը չէ: 

Հասկանում ենք, որ լինելու են ճնշումներ, նորանոր խնդիրներ, բայց սա բնապահպանական խնդիր չէ, սա գոյապահպանման խնդիր է: Այսօր բնությունը դիտարկում ենք որպես մեր գոյության միջավայր և պայքարում ենք մեր գոյության համար: 

Այսօր Հայաստանում հանքահենները թիրախավորել են մեծ ու փոքր տարբեր համայնքներ: Վայքում բնակիչները չունեին իշխանական որևէ մակարդակի աջակցություն, քանի որ բոլոր օրենքները պաշտպանում են հանքարդյունաբերողներին:

Բոլոր մակարդակի իշխանավորները կա՛մ չեզոք են իրենց ցույց տալիս, կա՛մ էլ նրանց կողմից են՝ ինչ-ինչ պատճառներով:

Հասկանում ենք, որ հին, արդեն գործող հանքերը երկրի բյուջե որոշակի եկամուտներ են բերում, իհարկե, այնտեղ էլ խնդիրներ կան:

Պետք է դրանք համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, կարգավորել օրենսդրական դաշտը:

Նոր հանքերի դեպքում պետք է կանգնեցնել գործընթացը:

Հանքահեններն օֆշորներում ծանոթ արտասահմանցի են «ճարում», երկու կոպեկ տալիս, իրենց ընկերությունը գրանցում են, գալիս Հայաստան:

Ստացվում է, որ իբր արտասահմանյան ներդրողներին խոչընդոտում ենք: Այդ թոհ ու բոհի մեջ երկրի ներդրումային հեղինակությունն էլ է վնասվում, որովհետև իրականում դա ներդրում չի, այլ սեփականատերերի խառնիճաղանջ խարդախություններ, բայց ստացվում է, որ այս դեպքում անգլիական ընկերությանը վայքեցիները մերժեցին և երկրի ներդրումային գրավչությունը դրանից նվազեց («Վայքգոլդ» ՍՊԸ-ում հուլիսի 9-ին նոր բաժնետեր է հայտնվել:

Բաժնեմասի 80 տոկոսը փոխանցվել է Լոնդոնում գրանցված «Գոլդֆիլդս հոլդինգ» ՍՊԸ-ին, իսկ մնացած 20 տոկոսը՝ Չարենցավանում հաշվառված անձի անունով-խմբ.)»,-եզրափակում է Ռուզան Ղազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League