«ԳԱԶ 2410»-ը դուրս է եկել Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհից, գլորվել հարակից դաշտ. վարորդը տեղում մահացել է (տեսանյութ)
SOCIETY
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Մ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից դաշտը (մոտ 15 մ): Վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



