ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Ռոբերտ Էմմիյանի ռեկորդը անգերազանցելի է մնացել 30 տարի
SOCIETYՏՈՆԵՐ
Թեքվանդոյի միջազգային օր, Արգենտինա՝ Ներգաղթյալի օր, Հայաստան՝ Փրկարարի օր, Իրան՝ Կոոպերացիայի օր, Մոլդովա՝ Մաքսային աշխատողի օր, Ռուսաստան՝ Միջուկային ապահովման մասնագետների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1829- վախճանվել է ռուսական բանակի հայազգի գեներալ, իշխան Վալերիան Մադաթովը:
1928 –ծնվել է տեխնիկական կիբերնետիկայի գծով խորհրդային գիտնական Կարլեն Աբգարյանը:
1947 – ծնվել է բանաստեղծ և արձակագիր Վիկտոր Հովսեփյանը:
1946– վախճանվել է ռեժիսոր, դերասան Արշակ Բուրջալ յանը։
1955 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը:
1987-Գյումրեցի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը դարձել է Եվրոպայի ռեկորդակիր՝ թռչելով 8 մետր 86 սանտիմետր. ռեկորդը անգերազանցելի է մնացել 30 տարի: 1991-Հայաստանում պետականացվել է ՀԿԿ-ի ունեցվածքը:
2006- ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլում թենիսիստ Անդրե Աղասին, պարտություն կրելով գերմանացի Բենիամին Բեքերից, ավարտել է իր մարզական կարիերան: Նա մեկն էր թենիսի պատմության մեջ այն հինգ մարզիկներից, ում հաջողվել է նույ տարվա ընթացքում հաղթել «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մեծ մրցաշարերում:
2013-ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով:
2018-Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
ԱՇԽԱՐՀ
476 -բարբարոսների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել հռոմեական թագավոր Ավգուստուլին՝ վերջ դնելով Արևմտյան Հռոմեական կայսրությանը:
1715 - վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա ժիրարդոնը:
1742 -Գալսինգֆորսի շրջանում շվեդ-ռուսական պատերազմի ընթացքում շրջափակման մեջ ընկած շվեդական բանակը կապիտուլացիայի է ենթարկվել:
1768– ծնվել է ֆրանսիացի դասական գրող, դիվանագետ, ֆրանսիական գրականության մեջ ռոմանտիզմի նախահայր Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանը:
1781– ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում իսպանացի 44 վերաբնակիչներ հիմնադրել են Լոս Անջելես քաղաքը։
1802 -գերմանացի լեզվաբան Գեորգ Գրոտեֆենդը աշխարհում առաջին անգամ վերծանել է բաբելոնական սեպագիրը:
1810 - Աբխազիայի կոմս Գեորգի Շավարշիձեն հավատարմության երդում է տվել ռուսական ցարին:
1824 – ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները:
1837 -Նյու Յորքի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ցուցադրել է իր հայտնագործությունը՝ հեռագիրը:
1842- 284 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է Քյոլնի տաճարի շինարարությունը:
1870 - Ֆրանսիայում գահընկեց է արվել Նապոլեոն 3-րդը, և ստեղծվել է Երրորդ հանրապետությունը:
1882 - Նյու Յորքում Թոմաս Էդիսոնը գործարկել է աշխարհում առաջին էլեկտրակայանը և 85 հաճախորդների համար միացրել վճարովի էլեկտրական լուսավորություն:
1885 - Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին ինքնասպասարկմամբ սրճարանը:
1888– ամերիկացի բիզնեսմեն և գյուտարար Ջորջ Իսթմենը ստեղծել է Kodak ընկերությունը և նույն օրը ստացել փաթեթային ֆոտոժապավենի արտոնագիր։
1907– վախճանվել է նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը։
1909 -Անգլիայում կայացել է բոյսկաուտների առաջին շքերթը:
1944 - Ֆինլանդիան դադարեցրել է Խորհրդային Միության հետ սկսված պատերազմը:
1975– առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հաղորդումը։
1985 - Իսրայելում շրջանառության մեջ է մտցվել նոր դրամական միավոր շեքելը:
1989– վախճանվել է բելգիացի գրող, դետեկտիվ, հոգեբանական ժանրի նշանավոր ստեղծագործող Ժորժ Սիմենոնը։
1991- Կիևի Գերագույն ռադայի շենքի վրա առաջին անգամ բարձրացվել է կապույտդեղին դրոշը:
1997-վախճանվել է անգլիացի գիտնական-հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման IQ թեսթի ստեղծողը:
1998 - Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը հիմնել են Գուգլը:
1999– Դաղստանի Բույնակսկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 165-ը։
Կամո Խաչիկյան



