Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Մի­այ­նակ տա­րեց­նե­րի մա­սին հոգ կտա­նեն խնա­մա­տար ըն­տա­նիք­նե­րը. նոր նա­խա­գիծ

SOCIETY
 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 
 
Նախագծի նպատակը հետևյալն է. խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, որոնք ունեն բնակարան, սակայն չունեն խնամողներ, մատուցվում են ծառայություններ հենց իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից: Ի՞նչ է սա նշանակում:
 
Խնամատար ընտանիքը չպետք է ունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան: Նախագծում նշված է, որ այս ծառայությունը կարող է շահավետ լինել երկու կողմի համար էլ: Մի կողմից՝ տարեցը ստանում է անհրաժեշտ խնամք, մյուս կողմից՝ ընտանիքը, առանց բնակարանի համար վարձ վճարելու, նույն բնակարանում բնակվելու հնարավորություն՝ տանտիրոջը խնամելու պայմանով:
 
Ծառայության շահառուների ընտրությունը և նրանց կարիքների գնահատումն իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվող գնահատող հանձնաժողովը:
 
Խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցը և խնամատար ընտանիքը կնքելու են պայմանագիր, որտեղ մանրամասն նշվելու են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը:
 
Հստակ նշված են, թե ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն պայմանագիր կնքող կողմերից յուրաքանչյուրը, և թե որ դեպքում կարող է այդ պայմանագիրը չեղյալ համարվել: Որպես ծրագրի երաշխավոր հանդես է գալու պետությունը՝ ի դեմս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:
 
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը կկանխարգելի տարեցների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ՝ տուն-ինտերնատներ, և նա կշարունակի ապրել իր տանը՝ միևնույն ժամանակ ստանալով անհրաժեշտ խնամքը:
 
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ որպես ակնկալվող դրական արդյունք պետք է դիտարկել այն հնարավորությունը, որ տարեցի մահվանից հետո նրա բնակարանը, քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով փոխանցվում է խնամատար ընտանիքին: 
 
Այսպիսով՝ կլուծվի մի կարևոր սոցիալական խնդիր ևս, այսինքն՝ բնակարան չունեցող ընտանիքը այս կերպ սեփականության իրավունքով բնակարան կունենա:
 
Բացի դա, ակնկալվում է, որ նախագծի ընդունումից հետո առաջին տարվա ընթացքում այս ծառայություններից կօգտվի առնվազն 50 տարեց, իսկ հետագայում, նախատեսվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի, ինչն էլ կնպաստի խնամքի ծառայությունների՝ կառավարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման գործընթացին:
 
Միաժամանակ, նշվում է, որ այս գործընթացը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:
 
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության տարեցների ծրագրերի ղեկավար Ֆլորա Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ այս նախագիծն իրականում բավական խելամիտ է: Նա նաև ասում է, որ ներկայումս Հայաստանում գործում են սոցիալական տներ, որտեղ, օրինակ, բնակվում են տարեցներ կամ էլ գիշերօթիկների շրջանավարտներ, որոնք «գնալու» տեղ չունեն:
 
«Մեր օրերում փոքր տների գործառույթները շատ ակտուալ են և՛ երեխաների, և՛ տարեցների համար: Պետությունն ինքն է նախաձեռնում այդ փոքր տների կառուցումը: Նախարարության առաջարկած այս նոր նախագիծը հետաքրքիր է, սակայն պետք է հաշվի առնել մեկ կարևոր հանգամանք. խնամող ընտանիքները պետք է փորձառություն ունենան:
 
Դժվար է ասել՝ այն ընտանիքները, որոնք հետագայում այս ծրագրի շահառուներ կդառնան, ունե՞ն այդքան փորձ տարեցներին խնամելու համար: Տեսեք, մեր կազմակերպության աշխատողներն, օրինակ, տարեցների, երեխաների հետ աշխատանքի փորձը հենց այնպես ձեռք չեն բերել:
 
Դա երկարատև աշխատանք էր պահանջում»,-ասում է մեր զրուցակիցը:
 
Բացի դա, նրա կարծիքով՝ պետք է հաշվի առնել, որ կա հարցի հոգեբանական կողմը. և՛ շահառուները՝ տարեցները, և՛ խնամողները պետք է ոչ միայն փորձառություն ունենան, այլ նաև պատրաստ լինեն իրար հետ կենցաղ կիսել: «Կան նաև ներքին հարցեր, օրինակ, շահառուն ինչպես պե՞տք է տնօրինի իր թոշակը, ի՞նչ սկզբունքով պետք է այլ ծախսերը կատարվեն և այլ նրբություններ: Բոլոր քայլերը պետք է հաշվարկված լինեն»,-եզրափակում է Սարգսյանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League