Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Գի­տե՞ն, որ այս­տեղ ապ­րող կա». վեր­ջին շեն­քի բնա­կիչ­նե­րը, կամ մոտ՝ սահ­մա­նին, բայց հե­ռու՝ ուշադ­րու­թյու­նից

SOCIETY

Երբ գորգերի լվացման արարողության համար շուրջ 5 միլիոն դրամ էր ծախսվում, իսկ քաղաքացու օրը նշելու համար՝ 124, կամ հասարակությունը քննարկում էր հերթական պարգևավճարների «թոփ» թեման, Տավուշի մարզի սահմանամերձ Կայան ավանի վերջին շենքի բնակչի մտքում այլ հարցեր էին: Վերջին շենքի բնակիչը, որի պատուհանից պարզ երևում էր սահմանը չհատելու նախազգուշացնող «STOP» նշանը, մտածում էր խմելու ջրի, ձմռանը տաքանալու ու գոնե նվազագույն պայմաններ ունենալու մասին:

Կայանը 200 մետր է հեռու հայ-ադրբեջանական սահմանից: Հենց այս հատվածից են կողմերն իրականացնում գերիների փոխանակման գործընթացը՝ Կարմիր խաչի միջազգային գրասենյակի ներկայացուցիչների գլխավորությամբ:

 

39-ամյա Մարինե Ղազախյանը, որն արդեն 22 տարի է, ինչ ապրում է Կայանում, չորս երեխաների մայր է: Ընտանիքի եկամտի աղբյուրը ամուսնու արտագնա աշխատանքն ու նպաստն է, որն ընդամենը օրվա գոյությունը պահպանելուն է բավականացնում: Նույն իրավիճակում են շենքի մյուս ընտանիքները՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս հոգսերով:

«Մեզ հաշվի չեն առնում: Համայնքի ղեկավարին շատ ենք բողոքել, մարզպետարանին՝ ևս: Արդեն քանի անգամ մարզպետ փոխվեց, բայց ոչ մի անգամ չեն հետաքրքրվում մեզանով: Թե՛ բանավոր, թե՛ գրավոր ենք ասել, դիմում էլ ենք գրել ու ներկայացրել, բայց ոչ մի բան: Երբ խոսում ենք, ասում են՝ բյուջեում գումար չկա… Բայց ինչպե՞ս կլինի… Երբ անցած տարի դեկտեմբերի 31-ին վարչապետն էկավ, իրեն էլ նամակ հանձնեցինք, բանավոր էլ ասացինք: Նա ամեն ինչից տեղյակ է, բայց… Էլի ոչ մի բան: Կարծես չեն էլ հաշվի առնում, որ այստեղ ապրող կա»,պատմում է Մարինեն ու հրավիրում տուն՝ ցույց տալով տան ոչ բարվոք պայմանները, կախված տանիքն ու կիսաքանդ պատերը:

Կայանի հիմնական խնդիրը խմելու ջրի, գազի ու կոյուղու բացակայությունն է: Կայան ավանի վերջին շենքի բնակիչներից է նաև 80-ամյա Գենյա Մնացականյանը:

 

«Շենքից արդեն երկու ընտանիք գնացել է… Արսենը, Ջիվանը»,-թվարկում է Գենյա տատն ու ասում՝ գոնե գազ լիներ…

«Ստիպված բալոնով գազ ենք օգտագործում, ով հնարավորություն ունի՝ 120 հազար դրամով փետ է առնում: Ես 38 հազար թոշակ եմ ստանում ու դեղերին եմ տալիս: Ես դրանով դե՞ղ, հա՞ց, թե՞ փետ առնեմ: Փաշինյանին էլ եմ ասել, կռիշ չկա, գնդակոծել են…  Մեր պատճառով չի, որ էս վիճակնա, մենք չենք կարող այդքանը սարքենք, գազն ու ջուրը քաշենք, կոյուղի սարքենք: Նախկին մարզպետին բողոքեցինք՝ կա ոչ, երկրորդին բողոքեցինք՝ կա ոչ:

Նիկոլ Փաշինյանը եկավ, ես՝ մեծ կնիկ, գնացի խնդրեցի, բայց ոչ մեկը հաշվի չառավ: Սահմանին՝ ամենավերջին շենքում ենք, բայց ո՞վ գիտի՝ գիտե՞ն, որ այստեղ ապրող կա, թե՞ չէ: Պատկերացրեք, խմելու ջուր չկա, ի՞նչ վիճակ կլինի»,-ասաց նա՝ շեշտելով, որ արդեն 6-7 տարի է՝ նույն վիճակն է:

 

«Շատերն են եկել, գնացել, հետո խոստումներ են եղել… Եկել են, նկարել ու գնացել… Դե, դուք էլ ձեր գործն եք անում, ձեր պարտականությունն է, ձեր ձեռքին ոչինչ չկա… Բայց թող իմանան՝ ժողովրդի վիճակը էս է: Էն գյուղերը տեսնում ես՝ իրենցն է, որ կրակեն, այստեղ վերացնում են…

Շատա եղել, որ եկել են, տարհանել, բայց ես չեմ կարողացել գնամ…Ո՞նց գնանք, սաղս գնանք, որ թուրքերը գան Իջևան հասնե՞ն: Հիմա որ գնայինք, թուրքերը կհասնեին ստեղ»,-ասում է Գենյա տատն ու իր խոսքն ուղղելով ներկայիս իշխանությանը՝ նշում.

«Թող գան, տեսնեն, իրենք մեր տեղը կարո՞ղ են ապրել»: Նշենք, որ լրագրողական այցի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, առիթ եղավ Տավուշի մարզպետարանում Կայանի խնդիրների ու հնարավոր լուծումների մասին ևս խոսել: Լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետը խոստացավ այնպես անել, որ Կայանի վերջին շենքի համար հատուկ ծրագիր ունենան, ինչպես նաև այս տարվա տնտեսած միջոցների հաշվին շենքում որոշակի փոփոխություն կանեն:

Ամեն դեպքում, հուսանք, որ Կայանի բնակիչների խնդիրներն այնքան կլուծվեն, որ նրանց համար «բյուջեում փող չկա» արտահայտությունն ականջ չի ծակի: Իսկ եթե անգամ սկսեն մտածել քաղաքացու օրվա 124, գորգեր լվանալու շուրջ 5 միլիոնի ծախսերի կամ աստղաբաշխական պարգևավճարների մասին, ապա քննարկեն դրանք Երևանի սրճարաններից մեկում նստած քաղաքացու պես՝ որպես զուտ «թոփ» թեմա», առանց հիշելու բալոնով գազի, փայտի ու «մի կանեստր ջուր» ունենալու փափագի մասին:

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League