Քննչական կոմիտեում կադրային արտահոսք է սպասվո՞ւմ
POLITICS «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն սկսելու առիթով կոմիտեում սպասվող զարգացումների վերաբերյալ։
Տեղեկությունների համաձայն, քննչական կոմիտեի վրա Ամուլսարի «բազարը» ջարդելուց հետո, քննչականում լուրջ ցնցումներ են սկսվել։ Գաղտնիք չէ, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում ՔԿ-ն հատկապես «նստած» է նախկին իշխանավորների գործերի վրա, որոնց մեծ մասը՝ քաղաքական որոշումների արդյունքում:
Կոմիտեում գիտակցում են՝ բացի նրանից, որ հետագայում իշխանության փոփոխության դեպքում իրենք են դառնալու քավության նոխազ, նաև իրենցից յուրաքանչյուրը կարող է «ժերտվա» դառնալ՝ իշխանությունների քաղաքական ամբիցիաների պատճառով, ինչի արդյունքում կդառնան (կամ դարձել են) համակարգի «զոհը»։
Եվ ահա, թերթի՝ քննչականի աղբյուրի փոխանցմամբ, կոմիտեում կադրային որոշակի արտահոսք է սպասվում. կա տեղեկատվություն, որ իր պաշտոնին հնարավոր է հրաժեշտ տա նաև ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



