12 խմ փայտանյութ տեղափոխող բեռնատարն ընկել է ոստիկանների ձեռքը. փայտանյութն ապօրինի է եղել
SOCIETY
Ոստիկանությունը շարունակում է պայքարն ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս Լոռու մարզի ոստիկանները հերթական դեպքը բացահայտեցին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին` Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 30-ամյա վարորդի «Զիլ-130» մակնիշի բեռնատարը: Մեքենան բեռնված էր 12 խմ փայտանյութով: Ոստիկանները պարզել են, որ փայտանյութը պատկանում է Ահնիձոր գյուղի մի բնակչի, որն այն ձեռք էր բերել օգոստոսի 8-ին` նույն գյուղի հարակից անտառից:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



