Նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը 5 րոպե անց (Photo)
LIFEԱՄՆ Տեխաս նահանգում նորապսակ զույգը մահացել է ամուսնությունը գրանցելուց ընդամենը հինգ րոպե անց, հաղորդում է The Independent-ը:
19-ամյա Հարլի Մորգանը և 20-ամյա Ռիհանոն Բուդրոն ամուսնությունը գրանցելուց հետո մեքենա են նստել և դուրս եկել մայրուղի, սակայն բեռնված բեռնատարը բախվել է նրանց ավտոմեքենային:
Ականատեսների համաձայն՝ նորապսակների մեքենան մի քանի անգամ պտույտ է տվել և, ի վերջո, հայտնվել է առվակում:
«Նրանց հարազատներին տեղափոխող մեքենան անմիջապես նորապսակների մեքենայի հետևից էր ընթանում»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը և հավելել, որ նորապսակներն ու հյուրերն ուղևորվում էին հարսանեկան խնջույքին:
«Հինգ րոպե էր, ինչ այր ու կին էին հայտարարվել»,- հայտնել է փեսացուի մայրը:
![]()
![]()
Շարունակությունը՝ այստեղ
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



