Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հար­ցը բե­րե՛ք օրենսդ­րա­կան դաշտ և լու­ծում տվե՛ք.հա­տուկ դպրո­ցի շուրջ կրքե­րը չեն հան­դարտ­վում

SOCIETY

Կրթության ոլորտում անհանգստացնող միտումներ են նկատվում: Մեկնարկել է ուսումնական նոր տարին, մինչդեռ ուսումնական որոշ հաստատություններ չեն կարողանում նորմալ դասապրոցես իրականացնել: Մինչ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունները, չեն հանդարտվում կրքերը նաև Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի շուրջ:

Դպրոցի տնօրեն Մարիամ Շոլինյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ դպրոցը գործում է 50 տարի, 2002 թվականին այն վերանվանվել է որպես 16 հատուկ դպրոց: «Բայց որոշման մեջ նշված չէ, թե հատկապես ինչ ուղղությամբ հատուկ դպրոց:

Իսկ դպրոցի կանոնադրության մեջ նշված է, որ այստեղ կարող են սովորել տեսողական խնդիրներ ունեցող և ծնողական խնամքից զուրկ երեխաներ: 50 տարի է՝ դպրոցը կա, այդպիսի երեխաներ են այստեղ սովորում: Հիմա եկել, օգոստոսի վերջին ասում են, որ ստուգում է կատարվել, ձեր 170 երեխաներից միայն 19-ը ունեն տեսողական խնդիր, հետևաբար դպրոցի գոյությունը՝ որպես հատուկ դպրոց, նախարարությունը հարմար չի գտնում: Ընդ որում՝ այս երեխաների փաստաթղթերը մեկ գիշերում հանձնարարվել է ի մի բերել: Այ, այս տեմպով են աշխատում նախարարությունում: 

 

Մայիսին ծանուցվել ենք, որ առաջիկայում դպրոցը պետք է վերանվանվի թիվ 201 հանրակրթական հիմնական դպրոցի. հատուկը վերանում է: Ամբողջ կոլեկտիվը սրան կողմ էր, որովհետև պետությունը անցնում է ներառական կրթության:

Հանկարծ սեպտեմբերի 1-ից մի երկու օր առաջ պարզվում է, որ նախարարությունը նպատակահարմար չի գտնում սրա հետագա գործունեությունը, ընդ որում՝ չի ասում՝ լուծարելո՞ւ է այն, թե՞ ոչ: Պաշտոնապես որևէ որոշում չեմ ստացել, ընդամենն այդ ծանուցումն է»,-ասում է Շոլինյանը:

 

Նա նշում է, որ երեկ դասապրոցես է կազմակերպել, և հիմա հարց է առաջ քաշում՝ դպրոցում առաջացել է հարկադիր պարապուրդ, որը վնաս է պետությանը՝ նախարարության մեղքով: «Մեզ բանավոր ասել են, որ դպրոցը սեպտեմբերից չի ֆինանսավորվում:

Միևնույն ժամանակ մեր դպրոցը շարունակում է մնալ հատուկ դպրոց: Երեխաներն այսօր եկել են դասի, պետք է ճաշ ուտեն, սնունդը, գիշերային աշխատանքը հնարավոր չէ կազմակերպել, այսքան մարդու ո՞վ է գումար տալու՝ նրանք աշխատանքի են եկել:

Մենք ուզում ենք, որ լավ լինի երեխայի, պետության համար, ուզում ենք կառավարությանը ճիշտ պահանջ ներկայացվի, որ կառավարությունն էլ ճիշտ կողմնորոշվի և ճիշտ լուծում տա, ոչ թե իրենք գլխացավից ազատվելու համար դպրոցի գլուխը կտրեն: Թող վերանա հատուկ անունը, դրան համաձայն ենք, դառնա միջնակարգ դպրոց: Համայնքին ավելի ձեռնտու է իր տարածքում միջնակարգ դպրոց ունենալը և ոչ թե ընդհանրապես դպրոցի փակումը:

Նախարարության պաշտոնյան ինձ կարգադրում է՝ պարտավոր էիք մինչև հիմա այդ բոլոր մարդկանց ազատել աշխատանքից, բայց ինչի՞ հիման վրա ազատեմ:

Կողմ ենք հարցի՝ օրենքի սահմաններում լուծմանը: Իսկ երբ կառավարությունը կորոշի, որ դպրոցը, օրինակ, ցրվում է կամ այլ տարբերակ կառաջարկի, մենք ո՞վ ենք, որ չենթարկվենք, բոլորս էլ կառավարության որոշմանը պետք է ենթարկվենք, բայց առայժմ որոշում չկա: Ասում ենք՝ հարցը բերե՛ք օրենսդրական դաշտ և լուծում տվե՛ք», - նշում է դպրոցի տնօրենը: 

Նա նաև տեղեկացնում է, որ օգոստոսի վերջին նախարարությունից գրավոր հանձնարարական է ստացել՝ «արագ կերպով 170 երեխային «ցրել» ուրիշ դպրոցներով»:

 

«Այսինքն՝ մենք մեր ձեռքով երեխաներին «ցրենք», հետո իրենք կառավարությունում կեղծ իրավիճակ ներկայացնեն, թե այստեղ սովորող երեխա չկա, փակեք դպրոցը»,-եզրափակում է դպրոցի տնօրենը:

Հ. Գ. Ստացվում է, որ հերթական անգամ գործադիրը փորձում է առաջ քաշել խնդիրներ, դրանց լուծումներ տալ, սակայն, ինչպես միշտ, չի հաշվարկում իր քայլերի հաջորդականությունը և հնարավոր հետևանքները, մինչ որոշում կայացնելը չի ապահովում դրա կիրարկման հիմքերը, ինչն էլ հանգեցնում է համանման վիճակի: Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի, Հայաստանում գործող 4 գիշերօթիկների սաների թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների անորոշ վիճակը սրա վառ ապացույցն է:

Թեման շարունակելու է մնալ «Փաստի» ուշադրության կենտրոնում: Դրան կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում ևս:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 
 
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App