Երբ մսի գինը չի ազդում մսամթերքի գնի վրա
SOCIETYՎերջին շրջանում էականորեն բարձրացել են մսի, մսեղիքի, համեմունքների գները: Դա նկատելի է, ինչպես ասում են, «անզեն աչքով», թեպետ պաշտոնական տվյալներն էլ են խոսում այդ մասին:
Սակայն ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ մսամթերք արտադրող ու վերամշակող ձեռնարկությունները, որքան էլ տարօրինակ է, չեն արձագանքել գների նման տատանումներին: Միակ բացառությունը, մեր դիտարկումներով, «Բարի Սամարացի» ընկերությունն է, որը մի փոքր բարձրացրել է իր արտադրանքի գինը:
Մեր տեղեկություններով, սա էլ արվել է միայն այն չափով, որ ընկերությունը հնարավոր «կրախի» առջև չկանգնի: Իհարկե, որևէ թանկացում ցանկալի չէ, սակայն հետաքրքիր է, թե ինչ բաղադրություն ունի այլ ընկերությունների արտադրանքը, որ մսի թանկացումը ոչ մի կերպ չի անդրադառնում արտադրանքի ինքնարժեքի և, ըստ այդմ, գնի վրա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



