Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Որևէ լավ գործ անպատիժ չի մնում կամ կես մետր կտորով 5 մետրանոց ծածկոց կարելու նուրբ արվեստը

SOCIETY

 

Որևէ լավ գործ անպատիժ չի մնում կամ կես մետր կտորով 5 մետրանոց ծածկոց կարելու նուրբ արվեստը!

 

Վերջերս Հայաստան էր եկել աշխարհի խոշորագույն ուռուցքաբաններից և առողջապահության կազմակերպիչներից մեկը, և իր հետ այցելեցինք նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Առաջին անգամ այդ Կենտրոն մտել էի, երբ դեռ ուսանող էի. տխուր էր ամեն ինչ, քանդված պատեր, անմարդկային պայմաններում հիվանդասենյակներ, կարճ ասած՝ պետական վիճակ: Եթե այն ժամանակ որևէ մեկն ինձ ասեր, որ այդ Կենտրոնը հնարավոր է վերակառուցել և նոր շունչ տալ, նվազագույնը՝ քմծիծաղ կտայի: Իսկ այդ օրն այլ էր, կարծեմ հենց այդ օրերին էր, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ Հայաստանում ներդրվում էր վահանաձև գեղձի քաղցկեղի ռադիոյոդային բուժումը, ինչը նշանակում էր, որ բազմաթիվ հիվանդներ այլևս ստիպված չէին լինելու մեկնել արտասահման այդ բուժման համար, բայց այդ կարևորագույն ձեռքբերումը ևս անցավ անձայն, առանց ավելորդ աղմուկի: Այդ օրը պտտվեցինք Կենտրոնով, հարկ առ հարկ, բաժանմունք առ բաժանմունք՝ փոփոխություններն անհավատալի էին: Ամեն տեղ կամ վերանորոգում էր գնում, կամ այն արդեն ավարտվել էր: Քիմիաթերապիայի բաժանմունքի տխուր ու քանդված պատերն այլևս չկային, վերացել էին անմխիթար վիրահատարանները, այո, վերացել, որովհետև նոր վերանորոգված և վերազինվածը որևէ հետք չէր թողնում անցյալի մասին: Արտասահմանցի պրոֆեսորը հարցրեց, միթե այս ամենը պետական ֆինանսավորմամբ է արվում, ինչին ի պատասխան պրոֆ. Տանանյանը ուղղակի ժպտաց: Քիչ անց, երբ քննարկում էինք կենտրոնի բյուջեն, և երբ մեր հյուրը լսեց թվերի մասին, մի պահ ապշեց, ապա վեր կացավ տեղից և սեղմեց պրոֆ. Տանանյանի ձեռքը, ասելով՝ անհնարին է նման ֆինասնավորման պայմաններում ու նման կարճ ժամանակահատվածում այդքան բան անել: Իսկ ավելի կոնկրետ, տարեկան մոտ 2 միլիոն դոլար պետական ֆինանսավորման պայմաններում ախտորոշել և բուժել մոտ 6-7 հազար քաղցկեղի նոր դեպք, դիսպանսեր հսկողություն ապահովել մոտ 30 հազար հիվանդի համար, պահել 500 հոգանոց կոլեկտիվ, այդ ահռելի մասնաշենքը, որի միայն պահպանման ծախսերն արդեն իսկ խոշոր գումար է, ու այդ ամենին զուգահեռ՝ այսքան փոփոխություն անել: 
Բազմիցս եմ հարցրել նրանից, ինչու չեք ցույց տալիս հանրությանը Ձեր արած գործերը, չէ որ ամեն օր մի փոփոխություն է այստեղ լինում, չէ որ այս տարիներին այս Կենտրոնի շուրջ այնպիսի վատ մթնոլորտ է ստեղծվել, որ ժողովուրդը պարտավոր է իմանալ բոլոր փոփոխությունների վերաբերյալ, իսկ պատասխանը միշտ մեկն էր՝ ես թող իմ գործը անեմ, տեսնողը կտեսնի, դա իմ ոճը չի: 
Անցյալ շաբաթվա իմ գրառումից և որոշումից հետո տարբեր մասնագետներ որոշեցին բարձրաձայնել ոլորտում եղած խնդիրների մասին, մեծամասնությունը զանգում էին, մի մասը գրում, մի մասն էլ խուսափում էին խոսել, որ չգնահատվեն որպես «հակահեղափոխական»: Խոսեցի ուռուցքաբանությունում տիրող անմխիթար վիճակի մասին և առողջապահության նախարարի շոուի վերաբերյալ, որ բացի նրանից, որ իր ականջահաճո և կեղծ հայտարարությունների պատճառով մարդկանց մոտ առաջացնում է կեղծ հույսեր, բացի այդ, նաև, ամենաուղղակի ձևով պացիենտներին և բժիշկներին հանում է իրար դեմ: Այս ամենի պատճառով բժիշկները լուռ հեռանում են ոլորտից, առանց աղմուկի սպիտակ խալաթը կախում են պատից և անջատում սենյակի լույսը: Բոլորովին վերջերս այդպես հեռացավ օնկովիրաբուժությունից ընկերներիցս մեկը, մի պայծառ բժիշկ, որ արդեն չէր կարողանում տանել առողջապահության ոլորտում տիրող այս կեղծիքն ու սուտը, հեռացավ լուռ ու անձայն:
Երկու օր առաջ էլ, երբ մեր երկրի լավագույն ճառագայթային ուռուցքաբաններից մեկն իր հարցազրույցում փաստացի մերկացրեց նախարարի սուտը, ու մատնանշեց թե ինչպես է նա քանդում պետական կառույցը, չխորշելով նույնիսկ հարմարեցնել Կառավարության որոշումը, որպեսզի մասնավորը շահույթ ստանա, մեր ստի նախարարը, քանի որ զգում էր, որ սա շղթայական բերելու է նրան, որ շատերը սկսեն բարձրաձայն խոսել, զգալով, որ շուտով բացահայտվելու են իր գծած «շղթաները», որոշեց հարցը հիմնովին լուծել և անձնական վրեժխնդիր լինել:
Եվ ումից էր պետք սկսել, իհարկե, Ուռուցքաբանության ազգային կենտրոնից: Իսկ ինչու այստեղից? Ավելի հարմար թեկնածու ուղղակի չէր կարող լինել: Նախ, ինչպես նշեցի, երկար տարիներ տխուր իրավիճակ էր ստեղծվել այս խոշոր կենտրոնի շուրջ, և չնայած վերջին տարիներին այս կենտրոնում կատարված ահռելի փոփոխություններին, ինչը բազմաթիվ մարդիկ են տեսնել, այն մթնոլորտը, որ ոլորտի ծայրահեղ թերֆինանսավորման պատճառով ստեղծվել էր այս կենտրոնի շուրջ, միշտ թույլ է տալիս այն դարձնել թույլ օղակ: Ավելի մեծ մեղավոր, քան ամենաբարձր մահացությամբ հիվանդանոցն է, իհարկե, չէր կարող լինել: Չէ որ, նախարարը նորից կհագներ իր դիմակը, և կսկսեր խաղալ ժողովրդի ամենանուրբ լարերի հետ: Չէ որ բազմաթիվ մարդիկ էին այդտեղ հարազատներ կորցրել, և նրանց համար նախարարը կդառնար հերոս և կշատացներ իր լայքերի քանակը: Հոգ չէ, որ նախարարությունը, առանց խղճի խայթ զգալու, դեռ ապրիլ ամսին հորդորել էր հերթագրել հիվանդներին, ինչին բժիշկներն ու ադմինիստրացիան չէին գնացել և լուռ աշխատել էին ամիսներ շարունակ, առանց բարձրաձայնելու, որ աշխատավարձ չեն ստանում: Իսկ գիտեք ինչ է նշանակում հերթագրել՝ քաղցկեղի դեպքում: Դա նշանակում է, որ այն 40 տարեկան կինը, որ կարող էր բուժվել, քանի որ ուներ առաջնային փուլում գտնվող քաղցկեղ, պետք է ամիսներ սպասեր, մինչև իր հերթը հասներ բուժման: Չէ որ մեր պոպուլիստ նախարարին դա չի հետաքրքրում, նրան չի հետաքրքրում, որ այդ կնոջ մոտ քաղցկեղը կտարածվի և նա այլևս կկորցնի առողջացման հնարավորությունը: Նրա համար կարևորն այն է, որ հայտարարի, որ քաղցկեղի բուժումն այսուհետ անվճար է, և մարդիկ ծափահարեն, առանց իմանալու, թե ինչ հրեշ են աճեցնում այդ ծափերով:
Եվ այսօր, քանի որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղափոխվեց առողջապահության նախարարության ենթակայության տակ, մի նախարարը, մոռանալով իր հիմնավորումները Ազգային Ժողովում, որ վերջին տարիներին այս կենտրոնում կատարվել են ահռելի փոփոխություններ, որոշել է լռեցնել ըմբոստության յուրաքանչյուր օջախ և վրեժխնդիր լինել իրեն ծափ չտվածներին, ու հեռացնել ՈՒԱԿ-ի տնօրենին՝ առանց որևէ հիմնավորման:
Այս երկտողը, որ կցված է նկարին, ինչքան էլ զարմանալի չէ, ոչ ինձ է պատկանում, ոչ էլ կենտրոնի ղեկավարությանն ու բժիշկներին: Սա մի հատված է առողջապահության նախարարության ամիսներ տևած ստուգումների արդյունքից, երբ չհայտնաբերվեց և ոչ մի յուրացման կամ չարաշահման դեպք, և տրված է նույն նախարարության ամենաբարձր մակարդակով՝ ընդամենը 1 ամիս առաջ: 
Իմ հարցը ժողովրդին չէ: Ժողովուրդը տեղյակ չէ այն ամենից ինչ կատարվում է: Իմ հարցը Կառավարությանն էլ չէ, որովհետև, համոզված եմ, ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ շատերը չեն տիրապետում նեղ մասնագիտական մանրամասների և դա թույլ է տալիս հնարամիտ մի նախարարի լավ մանյովրել: Ւմ հարցը բժիշկներին է, իմ հարցը այն արժանապատիվ ուռուցքաբաններին է, որ այս սուղ պայմաններում օրուգիշեր պայքարում են հիվանդի համար, ովքեր ժամերով կանգնում են վիրահատական սեղանի շուրջ, ովքեր լուռ տառապում են ամեն կորցրած հիվանդի համար, բայց ներկայացվում են որպես ժողովրդի թշնամի:
Նա որոշեց հեռանալ անձայն! Բազմաթիվ անգամներ խնդրեցի, որ բարձրաձայնի ամեն ինչի մասին, նա հրաժարվեց, ասելով՝ ես իմ կոլեկտիվին հարվածի տակ չեմ դնի, իմ համար աթոռը նշանակություն չունի: 
Իսկ դուք դեռ երկար եք լռելու?

 

Հ.Գ.1. Պրոֆ. Տանանյանի հեռանալուն պես, կատարված անարդարության դեմ իր անհամաձայնությունը հայտնելով, ՈՒԱԿ-ը լքեց հայտնի վիրաբույժ, օնկոուռոլոգիական բաժանմունքի ղեկավար և բժշկական գծով փոխտնօրեն Վարուժան Շահսուվարյանը, մարդ, որ փրկել է հազարավոր կյանքեր:

 

Հ.Գ.2. Ի միջի այլոց, պարտավոր եմ նշել, որ այս խաղը նախարարը հիանալի խաղաց՝ ծափահարություններս: Ընտիր հաշվարկ էր՝ նոր տնօրեն նշանակել իմ ամենամոտ ընկերներից մեկին, որ, իր կարծիքով, թույլ չէր տա ինձ այլևս խոսել: Սակայն մի հարցում չարաչար սխալվում է պարոն նախարարը, իմ համար արդարությունը բացարձակ արժեք է: Րոպե իսկ չեմ կասկածում, որ Նարեկն ունի ամենալավ ցանկությունները, սակայն այստեղ իր հարցը չէ, ինչպես որ իր հետ անարդար վարվելու դեպքում կխոսեի ու կկանգնեի կողքին, այնպես էլ հիմա!

 

Հ.Գ.3. Այսօր ՈՒԱԿ-ի կոլեկտիվը հոտնկայս ծափերով ճանապարհեց իր ղեկավարներին, արցունքներն աչքերին: Դրանից ավելի մեծ գնահատական, համոզված եմ, չկա!

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App