Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնում է Սոֆիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
SPORT
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 8 տղա:
Սոֆիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն` 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում են նաև հավաքականի 2-րդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանն ու մարզիչ Պավլիկ Կարսլյանը: Մրցավայր կմեկնեն և հայ բռնցքամարտիկների ելույթներին տեղում կհետևեն ու մեր մարզիկներին կքաջալերեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու ՀԲՖ փոխնախագահները:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



