Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահենները՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների․ նախկին փոխմարզպետ

SOCIETY

 

Վայոց Ձորի մարզի օրերս աշխատանքից ազատված փոխմարզպետը Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել է իր եւ մարզպետ Տրդատ Սարգսյանի տարաձայնությունների եւ մարզում կատարվող ապօրինությունների մասին:

 

Նախ նա ուշագրավ տեղեկություններ է հայտնել նախ Տրդատ Սարգսյանի նախընտրական արշավից՝ հայտարաելով, որ մարզպետն օգտագործել է ամբողջ վարչական ռեսուրսը․ «Ինչ է նշանակում վարչական ռեսուրս, առաջին հերթին՝ համայնքի ղեկավարներ, եւ նույնիսկ ֆինանսավորվել է, որովհետեւ Տրդատ Սարգսյանը «Իմ քայլի» դրամահավաքին ներկայացրել էր համայնքի ղեղակավարներին, շինարարական կազմակերպություններին, տնօրեններ, Ճանշին եւ այլն եւ այլն»։

 

 

Այնուհետև անդրադարձել է իր եւ մարզպետի միջեւ ծագած տարաձայնություններին․ «Ես երբ եկա մարզ, մեր աշխատասենյակում էսպիսի մի խոսակցություն եղավ, որ՝ Տոնոյան ջան, քեզ չեն սիրում»: Ըստ Տոնոյանի՝ իրեն չսիրող գյուղապետերը նրանք են, ովքեր պարզվեց ովքեր «քյաշ» փողով ընտրված համայնքի ղեկավարներ են։

 

«Ամբողջ ողբերգությունն այն է, որ խոշորացված համայնքի ղեկավարներն այժմ նույն աշխատելոճով են աշխատում, այսինքն՝ ոչինչ չի փոխվել: Ուռճացված հաստիքացուցակները մնացել են նույնը,- հավելեց նա:

 

Նա նշեց, որ համայնքապետարանում, բուժկետում հայտնաբերել է, որ հոսանքի ծախս գրեթե չի եղել, այսինքն՝ աշխատավարձ ստացող պաշտոնյան եւ աշխատակիցը տեղում չեն եղել, չեն աշխատել։ Այս հարցով ասաց դիմել է մարզպետին եւ ստացել հետեւյալ պատասխանը․ «Դե Ռազ ջան, բոլորն էլ գիտեն էդ համայնքապետին, համարն էլ գիտենք, որ պետք լինի կկանչեն»:

 

Ռազմիկ Տոնոյանը պատմեց, որ բրուցելյոզի առկայությունը ստուգելու նպատակով հանձնաժողով են կազմել, բարձրացել Ջերմուկի արոտավայրեր եւ 18000 գլուխ անասունի 5 տոկոսից վերցրել են արյուն եւ պարզել, որ  բրուցելոզով վարակված է եղել անասունների 26-ը տոկոսը․ «Անմիջապես ինձ հանեցին հանձնաժողովից ԱԱԾ մարզային նորանշանակ պետի՝ Կոլյայի թեթեւ ձեռքով, որը մարզպետի մտերիմ ընկերն է՝ հացընկերը»։

 

Նախկին փոխմարզպետը նշեց նաեւ, որ ինքը միայն խնդիրներ է ւոնեցել համայնքի այն ղեկավարների հետ, որոնք կեղծ հաստիքներ են պահել՝ չաշխատող, բայց աշխատավարձ ստացող գրադարանավար, մշակույթի տան բանվոր, օժանդակ բանվոր եւ այլն․ «Մարդիկ տանը նստած քարտի վրա փող են ստանում»։

 

Նա մի դրվագ էլ պատմեց Ջերմուկի քաղաքապետից․ երբ նրան հարցրել է՝ ինչ միջոցներ են ձեռնարկում բրուզելյոզի դեմ, քաղաքապետն ասել է՝ ինքը Սիսիանից է գառ բերում:

 

 «Վայոց ձորում ներկա պահին իշխում են ծովահեններ՝ ի դեմս մարզպետի, ԱԱԾ պետի, համայնքի ղեկավարների»,- հայտարարեց նախկին փոխմարզպետը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Ռազմիկ Տոնոյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:

 

Նշենք, որ Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, որ սկանդալային պատմության մեջ էր հայտնվել՝ վեճի մեջ մտնելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սեդրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: ԲՀԿ-ից հերքել են, թե նման բան է եղել, սակայն ավելի ուշ Բագրատյանը մանրամասներ է ներկայացրել, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ փոխմարզպետը երիտասարդներից մեկին ասել է՝կռացիր եւ առվի միջից վերցրու գցած «բիչոկը»:

 

 



AraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum