Անցած երեք օրում ավտովթարներից մահացել է 5, վիրավորվել 39 մարդ
SOCIETYՈստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն' հունիսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 39-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը:
Բացահայտվել է գողության և խարդախության' 8-ական, յուրացման' 4, ավազակային հարձակման, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 4, գողության 2 և խարդախության 1 դեպք:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
IDBank issued the 1st tranche of bonds of 2026
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi Camp
5
Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition



