Անտարկտիդայի հզոր առեղծվածները. սառցե աշխարհի գաղտնիքները
SOCIETYPast.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Անտարկտիդայի հզոր առեղծվածները. սառցե աշխարհի գաղտնիքներ` որոնք մինչ այժմ գաղտնի են մեզ` բոլորիս համար:
Առաջին անգամ Հարավային բևեռ ոտք է դրել Ամունդսենը 1911թ: Նա և իր 4 ընկերակիցները առաջին մարդկային էակներն են եղել Երկիր մոլորակի հարավային ծայրամասի տարածքում:
Հաջորդն անգլիացի Ռոբերտ Սքոթն է, ով այնտեղ ուսումնասիրություններ անցկացրել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Անտարկտիդան ավելի շարժուն, ակտիվ երկրամաս է, քան կարծում էին, և այն, ինչ կատարվում է այնտեղ, կարող է ողբերգական հետևանքներ ունենալ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Անտարկտիդայում է գտնվում մոլորակի քաղցրահամ ջրի պաշարի 70%-ը և քաղցրահամ սառույցի 90%-ը: Այն մոտ 14 միլիոն քառակուսի կիլոմետր է՝ Միացյալ Նահանգներից 1.5 անգամ մեծ: Հետազոտությունների կենտրոնում սառույցն է: Հենց սառույցի տակ են գիտնականները հայտնաբերել Անտարկտիդայի արժեքավոր հայտնագործություններից մեկը՝ ժայռոտ բլուրներով ու հեղուկ լճերով թագավորություն, որը հազարամյակներ շարունակ թաքնված է եղել մարդկային աչքից հեռու:

1958թ. խորհրդային թիմի հետազոտությունների ժամանակ Արևելյան Անտարկտիդայի սառույցի շերտի կենտրոնում, որը 3 կմ հաստ է, ինչ-որ տարօրինակ բան է սկսել կատարվել: Նրանք հանկարծ նկատել են, որ կենտրոնական մասը բարակ է, և այնտեղ լեռներ են տեղակայված: Հետագայում այդ լեռները անվանվել են Գամբուրցևի լեռներ: Սրանք 3000 մ բարձր են և 1200 կմ ձգվում են մայրցամաքի ներսով: «Իսկապես շատ դժվար է պատկերացնել, որ դրա տակ լեռներ կան»,- ասել է թիմի ղեկավար Ռոբին Բելը, ով տարիներ շարունակ ուսումնասիրել է այդ տարածքը: Ապա նա ավելացրել է, որ առեղծվածը ոչ թե այն է, որ այդպիսի լեռներ գոյություն ունեն, այլ այն, թե նրանք ինչպես գոյություն ունեն:

Էրոզիայի պատճառով լեռները ժամանակի ընթացքում քայքայվում են, և Գամբուրցևը, որ 900 մլն-ից 1 մլրդ տարեկան կլինի, պետք է արդեն վաղուց մաշված լիներ: «Նրանք ծագել են շատ վաղուց, բայց 100-200 մլն տարի առաջ վերածնվել են»,- ասել է Բելը: Գամբուրցևի լեռների մեջ է գտնվում մեկ այլ հանելուկային երևույթ ՝ Վոստոկ լիճը: Դա հնադարյան քաղցրահամ լիճ է՝ 3.7 կմ թաքնված կարծր սառույցի տակ: Այն մոտավորապես Օնտարիո լճի չափերն ունի: «Ես կարծում եմ ՝ այս ամբողջ սառույցի շերտը կենդանի է: Դա դեռ պետք է ապացուցվի»,- հայտնել է Ջոն Պրիսկուն Մոնտանայի համալսարանից:

«Ապացուցված է, որ սառույցի մեջ կան բակտերիաներ: Դրանք այնքան էլ շատ չեն ՝ 1 միլիլիտր սառույցի մեջ 300 բջիջ (1 միլիլիտր ծովի ջրում 100.000 են բջիջները): Հարցը այն է, թե արդյո՞ք դրանք ողջ են, արդյո՞ք այն ֆունկցիոնալ էկոհամակարգ է»,- ասել է Պրիսկուն:

Լաբորատորիայում փորձ է արվել. 420.000 տարեկան բակտերիաներ են հանել 3 կմ խորությամբ սառույցից, և նրանք արագ կյանքի նշաններ են ցույց տվել: «Մենք հալեցրել ենք ջուրը և նրանք աճել են»,- տեղեկացրել է Պրիսկուն: «Նրանք կա՛մ այդ կես միլիոն տարի տևած ճամփորդության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել են իրենց կենդանությունը կա՛մ շատ դանդաղ են աճում: Մենք դա չգիտենք: Մենք ուղղակի չգիտենք»,- վերջում ավելացրել է Պրիսկուն:




