Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ամուլսարի հարցում Քննչական կոմիտեն իզոլացված չի գործել, ՔԿ-ի սազը լարել են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները. Միքայել Նահապետյան (տեսանյութ)

SOCIETY

 

ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանսը վկայում է, որ մենք չունենք հանրային կառավարման ապարատ. մեր կառավարությունը ջարդված է, գոյություն չունի ինստիտուտ, որը որոշումների կայացումը հենում է փաստերի, համակարգված աշխատանքի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

 

«Եթե մի ապարատ բերում, որոշումը հասցնում է այնտեղ, ու վերջին պահին է պարզվում, որ կարող է՝ դա չէր ճիշտ որոշումը, սա առնվազն վկայում է, որ այդ կառավարման համակարգը գոյություն չունի: Ընդհուպ կարող է դրա հետևանքը լինել ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ, էկոլոգիական անդառնալի հետևանքները: Նկատի ունեմ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ որպես մեկ ամբողջություն: Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն իզոլացված չի գործել: ՔԿ-ի սազը լարել են ԱԺ պատգամավորները, ովքեր պնդում էին, որ անվերապահ ինչ-որ բաների հավատում են և աջակցում են, իրենց սազը լարել են կառավարության անդամները: Սա համակարգված աշխատանք է եղել, և բոլորն ունեցել են կոնսենսուս այն բանի, որ Ամուլսարը պետք է շահագործվի»,- նշեց նա:

 

Միքայել Նահապետյանի տեղեկություններով՝ մինչև Ամուլսարի փորձաքննության վերաբերյալ տեսակոնֆերանսը, ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները  տարակուսած են եղել, որ իրենց տված եզրակացությունը Քննչական կոմիտեն «ընկալել էր այնպես, ինչպես ընկալել էր»:

 

ՔՈ կուսակցության անդամը հանրային կառավարման լայն ռեֆորմներ իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:

 

«Այս անգամ մենք կարողացանք 2 շաբաթ սկանդալ բարձրացնելուց հետո մարդկանց բացատրել, որ այդ եզրակացությունը դրական չէ, բայց հնարավոր է, որ մենք մյուս անգամ չհաջողենք: Ի վերջո, քաղաքացիները հարկ են վճարում, որ այդ կառավարությունն աշխատի և աշխատի հնարավորինս որակով, և կարծում եմ՝ անարդար է, որ մի կողմից քաղաքացին հարկ վճարի 100-ավոր չինովնիկներին, և մյուս կողմից դուրս գա փողոցներում, եթերներում, ֆեյսբուքում իր ամբողջ օրն ու էներգիան ծախսի՝ անելու համար մի բան, որը պետք է արած լինեին այդ պաշտոնյաները»,- ասաց նա:

 

«Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակը նաև բացահայտում էր կատարել Քննչական կոմիտեում քննվող Ամուլսարի քրեական գործի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են:

 

«Սա խայտառակություն է, երբ կառավարությունն այսպիսի որոշումների կայացումն այնքան անփույթ  կազմակերպի, որ մի եղբայրը մյուս եղբորը հավանական առնչվող քրեական գործը քննի: Կար նաև տեղեկություն, որ ՇՄԱԳ փորձաքննությունների կենտրոնի տնօրենն էլ նախարար Արամայիս Գրիգորյանի խնամին է: Այստեղ շատ հետաքրքիր, ինչ-որ բոլիվուդյան իրադարձություններ են զարգանում՝ վերջում պարզվում է, որ բոլորը բոլորին եղբայր են ու բարեկամ»,- նշեց Միքայել Նահապետյանը:

 

Նրա խոսքով՝ համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, այսպիսի ազգակցական կապը՝ երրորդ կապի ազգակցական կապը, վարույթին մասնակցությունը բացառող հանգամանք է. «Մարդը ողջամտորեն կարող էր իմանալ, որ իր ազգակիցը կարող է լինել այս գործով անցնող անձ: Ինքը իրավունք չուներ ստանձնելու այս գործի քննությունը, պարտավոր էր իր ղեկավարությանը զեկուցել»:

 

Քննչական կոմիտեն հրապարակել է պարզաբանում, որում հաստատում է Յուրա Իվանյանի և Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապը, սակայն հերքում Ամուլսարի գործի քննության վերաբերյալ կասկածները. «Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, սակայն հարկ ենք համարում նշել, որ հնչող կարծիքները, որ այս ազգակցական կապով պետք է կասկածի տակ դնել Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը, ողջամիտ չէ»,- ասվում էր պարզաբանման մեջ:

 

«Ուրեմն ինչ է այդ հայտարարության իմաստը, ասվում է՝ ոչինչ, որ մենք Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներ ենք արել, բայց մենք երդվում ենք, որ դա ոչ մի խնդիր չի առաջացրել: Քննչական կոմիտեն մեզ կարող է երաշխիքներ տալ բացառապես օրինական գործելով»,- արձագանքեց Միքայել Նահապետյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia