Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


‹‹Խորհրդանշական է, որ ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում»․ Աննա Հակոբյան

SOCIETY

Past.am

Տավուշի մարզի Դեբեդավան համայնքում 4 տարվա ընդմիջումից հետո ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությամբ օգոստոսի 30-ին վերաբացվել է գյուղի միակ մանկապարտեզը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

 

Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹ City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Այրում խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, դեբեդավանցիներ։ Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հրայր քահանա Բեջանյանի աղոթքով վերաբացված մանկապարտեզ հաճախելու է համայնքի ավելի է քան 30 երեխա։

 

‹‹Շատ խորհրդանշական է, որ առաջիկա ուսումնական տարվա նախաշեմին Դեբեդավանում մանկապարտեզի դռներն ենք բացում։ Մեր փոքրիկները պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետև նրանք տաղանդավոր են․ մենք դրանում այսօր համոզվեցին։ Եվ մենք պարտավոր ենք նրանց ապահովել ամեն ինչով, որպեսզի նրանք ունենան երջանիկ մանկություն։ Մենք դա մեր պարտքն ենք համարում և օր ու գիշեր աշխատում ենք դրա համար։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլորին՝ գաղափարի հեղինակին, հիմնադրամի բոլոր նվիրատուներին, Դեբեդավանի կանանց ովքեր իրենց ձեռքերով նորոգել են մանկապարտեզը։ Շնորհակալություն, որ այսպիսի գեղեցիկ միջավայր եք ստեղծել։ Խոսեցիք ճանապարհների վատ լինելու մասին, ես, ինչպես տեսաք, մեկ ժամ ուշացումով տեղ հասա․ պատճառն այն է, որ Տավուշի մարզում ամեն մետրը մեկ շինարարություն էր․ ասֆալտապատում էին ճանապարհները։ Դա խոստումնալից է, դա նշանակում է, որ մի օր նաև գյուղին կհասնի ասֆալտապատումը և այդ բազմաչարչար հարցը նոր կառավարությունը կլուծի։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Ձեր գյուղում, Ձեր ընկերակցությամբ։ Ես երջանիկ եմ այս երեխաներին տեսնելով և կրկին ուզում եմ ասել, որ մեր պարտքն է ամեն ինչ անել մեր երեխաների համար։ Առավել ևս մայրաքաղաքից հեռու գյուղերի և նրանց բնակիչների համար, ինչպիսին դուք եք։ Դուք հերոսներ եք։ Դուք իմացեք, որ մենք Ձեր կողքին ենք։ Մանկապարտեզի վերանորոգում կլինի, թե որևէ այլ բան՝ միշտ իմացեք որ մենք Ձեր կողքին ենք, ես Ձեր կողքին եմ››,- իր ելույթում ասաց Աննա Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մանկապարտեզի բացումը տոն կպարգևի դեբեդավանցի փոքրիկներին։

 

‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի գնահատմամբ դեբեդավանցի երեխաներն ապացուցեցին, որ շատ շնորհակալ և շատ կարևոր գործ է արվել։

 

‹‹Մանկապարտեզի բացումը շատ կարևոր է ոչ միայն ծնողներին ազատ ժամանակ տրամադրելու առումով, որպեսզի կարողանաք աշխատել, այլ նաև մեր երեխաների զարգացման տեսանկյունից՝ միմյանց հետ շփվելու, միասին մեծանալու համար։ Սա կարևոր իրադարձություն է։ Մենք այցերի միջոցով հետևել ենք, թե ինչպիսի զարգացում է ունեցել մանկապարտեզի վերանորոգումը։ Մեկ նախադասությամբ ուզում եմ ամփոփել Ձեր կատարած աշխատանքը՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Սա հենց այդ դեպքն է››,- ասաց Հովհաննես Ղազարյանը։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ էլ մանկապարտեզի վերանորոգումը պետության, հասարակության, համայնքի և բարեգործական կազմակերպության հստակ համագործակցության արդյունք է։ ‹‹Տեսնում ենք, որ եթե լինում ենք միասնական մեկ բռունցք՝ ապա ամեն ինչ հնարավոր է։ Պարտադիր չէ, որ շատ փող լինի։ Պետք է լինի հաստատակամություն, կամք, նպատակասլացություն, ինչը մենք այսօր բարեբախտաբար ունենք։ Այսօր մեր կառավարությունը, մարդիկ՝ լծված ոգևորությամբ և ձգտմամբ կարողանում են հասնել ցանկացած նպատակի››։

 

Դեբեդավանի մանկապարտեզը բացվել է 4 տարվա ընդմիջումից հետո։ Մանկապարտեզի վերանորոգմանն աջակցել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը՝ իր շուրջ միավորելով մի շարք կազմակերպությունների և դեբեդավանցիներին։ Մանկապարտեզը հիմնովին նորոգվել է, փոխվել է հատակն ու առաստաղը։ Գործընկերների աջակցությամբ վերանորոգված մանկապարտեզը կահավորվել է։

 

 

 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia