Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Բո­ղո­քի ակ­ցի­ան ուղեկց­վել է քաշք­շո­ցով ու ծեծկռ­տու­քով

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ղըրղըզստան՝ Անկախության օր,Մալազիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի գրող Վիլ յամ Սարոյանը:

1940– տպագրվել է «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։

1941 – ծնվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագետ Բոյիկ Ասկյարեն:

1952– ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը:

1954– ծնվել է Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

-Երևանում տեղի է ունեցել Ղարաբաղի հարցով հերթական ցույցը, որին, ըստ գնահատականների, մասնակցել է մոտ 100 հազար քաղաքացի:

1992-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ:

1993 - հայկական բանակը ազատագրել է Կուբաթլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006- «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակների հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012- Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2010-Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

2013-«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման՝ Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անցկացրած բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

ԱՇԽԱՐՀ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 –վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

1302-Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749-ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1907- Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտա դաշինքը՝ որպես Եռյակ դաշինքի հակակշիռ:

1909 –ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլանդիայում ստեղծվել է «PSW» ֆուտբոլային ակումբը:

1935 – ածխահատ Ստախանովը ռեկորդ է խփել՝ մեկ հերթափոխի ընթացքում (5 ժամ 45 րոպե) 102 տոննա ածուխ կորզելով, որով գերազանցել է պահանջվող նորմատիվը 14 անգամ:

1939- ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված ԽՍՀՄ-ճապոնական պատերազմը:

1941-վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1955-Չիկագոյում Ուիլ յամ Կոբբը առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 –Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1978 –ընդունվել է Շրի-Լանկայի սահմանադրությունը:

1986-խորտակվել է «Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, զոհվել է 423 մարդ:

1990 –Արևել յան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր:

1991– Ղըրղըզստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1992 –տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994-ավարտվել է խորհրդային զորքերի դուրսբերումը Գերմանիայից:

1996-կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և չեչենական ինքնահռչակ Իչկերիայի Հանրապետության միջև:

1997-ավտովթարից զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

Կամո Խաչիկյան

 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia