Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


«Լի­դի­ա­նի» ներ­կա­յաց­րած ՇՄԱԳ-ը չի կա­րող ապա­հո­վել հան­քի անվ­տանգ գոր­ծու­նե­ու­թյու­նը

INTERVIEW

Ամուլսարում հանքի շահագործման շուրջ թնջուկը չի հանգուցալուծվում:

Անգամ «Էլարդ» լիբանանյան ընկերության կատարած հետազոտության արդյունքները չբավարարեցին խնդրի լուծման հարցում շահագրգիռ բոլոր կողմերին:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետազոտության արդյունքների հրապարակումից հետո առաջ եկած հարցերը պարզաբանելու համար տեսակոնֆերանս անցկացրեց միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները:

Տեսակոնֆերանսին ներկա էին ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Տեսակոնֆերանսի սկզբում վարչապետը նշեց, որ ծանոթացել են «Էլարդի» ներկայացրած հետազոտության հետ, ինչից հետո դիմեց «Էլարդ» ընկերության փորձագետներին. «Սակայն ունենք խնդիր՝ կապված Ձեր փորձագիտական եզրակացության մեկնաբանությունների հետ:

Բուն եզրակացության տեքստում տեսնում ենք բազմաթիվ թերություններ, տվյալների բացակայություններ և այս կարգի այլ արձանագրումներ, բայց մեծ հաշվով եզրակացությունն այնպիսին է, որ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Էլարդի» փորձագետ Ռիկարդո Խուրին նշեց, որ տարբեր պաշտոնյաներ իրենց կատարած հետազոտության և ներկայացրած եզրակացությունից հետո հետաքրքրվել են՝ կարո՞ղ է շահագործվել Ամուլսարի հանքավայրը` առանց ազդելու շրջակա միջավայրի վրա։ «Մեր պատասխանը հետևյալն էր` հաշվի առնելով տվյալների թերությունները և անորոշության աստիճանը, շահագործման ու մեղմացման միջոցառումները դառնում են խիստ անվստահելի:

«Լիդիանի» առաջարկած միջոցառումները թերի են, ուստի հարկ է, որ Հայաստանի կառավարությունը վերանայի Ամուլսարի 2016 թվականի ՇՄԱԳ-ը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը», - ասաց փորձագետը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նախքան տեսակոնֆերանսին անդրադառնալը նշում է, որ վերջին շրջանում՝ հատկապես Ամուլսարի հետ կապված, կարծիքներ են հնչում, որ վարչապետն ամբողջությամբ եզրակացությունը չի կարդացել:

«Պետք էլ չէր, որ վարչապետը կարդար, դա իր գործը չէ: Եզրակացությունը պետք է պատշաճ ձևով ներկայացվեր ոչ միայն քննչական կոմիտեի, այլև անկախ փորձագետների կողմից: Փորձագետները պետք է զեկուցեին վարչապետին: Ճիշտն ասած, չեմ կարծում, որ վարչապետը տեղեկացված չէ:

Ելույթների ժամանակ նա անընդհատ խոսում էր միջոցների մասին, որոնք անվնաս կդարձնեն հանքի շահագործումը: Կարծում եմ՝ գուցե ոչ տեսանելի, նա հարաբերվել է որոշ փորձագետների հետ, որոնք նրան այդ ուղղությունն են ցույց տվել:

Եվ այդ ուղղության ու եզրակացության հիման վրա խոսում էր այն մասին, որ հանքի շահագործումը զրո ազդեցություն է ունենալու Ջերմուկի ջրերի վրա: Հիմա մեզ համար էլ է անհասկանալի՝ վարչապետն իրո՞ք չգիտի իրավիճակը, թե՞ գիտի, բայց այդպես էր պետք, այդպես էր ասում:

Հակված չեմ որևէ տարբերակի: Բայց որ եղել է թյուրիմացություն, դա հստակ է: Տեսակոնֆերանսի ժամանակ թե՛ շրջակա միջավայրի նախարարի, թե՛ վարչապետի կողմից տրվեցին որոշ հարցեր, որոնք միտում ունեին շրջանցել իրական իրավիճակը, բայց այս դեպքում իրենց հրաշալի դրսևորեցին լիբանանյան ընկերության փորձագետները», - «Փաստի» հետ զրույցում ասում է Սիլվա Ադամյանը՝ հավելելով, որ զարմացած է Փաշինյանի՝ Ջերմուկում արտահայտած այն մտքից, որ եթե հանքի շահագործումը զրո ազդեցություն ունենա Ջերմուկի ջրերի վրա, ապա այն կշահագործվի: 

Բնապահպանը նշում է՝ հանքարդյունաբերության ոլորտում չկա զրո ազդեցություն: Ադամյանն ընդգծում է, որ տեսակոնֆերանսի ժամանակ ասվեց մի նախադասություն, որը տվեց շատ հարցերի պատասխաններ:

«Փորձագետները նշեցին, որ 2016 թվականին «Լիդիան» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը չի կարող ապահովել հանքի անվտանգ գործունեությունը: Նրանք մի նախադասությամբ ամեն ինչ ասացին, նշեցին, որ չեն տեսնում այն միջոցառումները, որոնք կարող են անվտանգ իրավիճակ ստեղծել: Սա է խնդրի մեխը:

Եթե հիմա էլ կառավարությունը պնդի, որ նոր ՇՄԱԳ-ում կարելի է թեթևակի ուղղումներ անել, ինչ-որ առաջարկություններով և մոնիտորինգով առաջնորդվել, արդեն պետք է սկսեմ մտածել, որ հարցը լուծված է, հանքը պետք է շահագործվի և վերջ», - նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն ասում է՝ 2016 թվականին կատարված ՇՄԱԳ-ը պետք է չեղյալ համարվի:

«Մինչև հիմա վարչապետն ասում էր՝ չունենք հիմքեր, որոնց վրա հիմնվենք: Իսկ հիմա կա հիմք չեղյալ համարելու ՇՄԱԳ-ը: Փորձագետները սրա մասին խոսում են առաջին օրվանից: Նշում են՝ ՇՄԱԳ-ը թերի է, ճիշտ չի կազմված, բոլոր ռիսկերը գրանցված չեն», - ասում է Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025