Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Պատ­գա­մա­վոր­նե­րը խոս­տա­նում են հե­տա­մուտ լի­նել տու­ժած քա­ղա­քա­ցի­նե­րի իրա­վունք­նե­րի վե­րա­կանգն­մա­նը

SOCIETY

Օրերս գրել էինք, որ Երևանի փոքր կենտրոնում գերակա հանրային շահ ճանաչված շենքերի բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության 2007 թվականի որոշումները:

Բելյակովի փողոցի բնակիչներից Արմինե Գյուլգյուլ յանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենց խնդրին ծանոթ են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Երկուսն էլ խոստացել են հետևողական լինել քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում:

«Փաստը» զրուցեց պատգամավորների հետ՝ հասկանալու, թե ինչ լուծումներ են փորձելու առաջիկայում առաջարկել քաղաքացիներին:

ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր համար այս թեման շատ կարևոր է, միևնույն ժամանակ բավական բազմաշերտ:

«Իմ ցանկությունը և պատրաստակամությունը հայտնել եմ բնակիչներին օգնելու, ընդ որում, կան որոշակի օրենսդրական լուծումներ, որոնց շրջանակում պատկերացնում եմ հարցի լուծումը, սակայն չեմ ուզում շտապել:

Ցանկանում եմ նրանց հետ մանրակրկիտ քննարկել, ավելի խորն ուսումնասիրել պատճառահետևանքային շղթայական կապը, որ կառուցապատողների գրավչությանն էլ չխոչընդոտենք: Բայց միանշանակ բնակիչների հարցը գերակայում է, և ոչ մի բնակիչ չպետք է տուժած, իրավունքները խախտված դուրս գա ստեղծված իրավիճակից:

Օրինակ, Բել յակովի փողոցի խնդիրը մի փոքր այլ է: Դրան զուգահեռ գտնվում է Պուշկինի փողոցը: Սա ընկալվում է որպես մեկ տարածք, այդտեղ պատմամշակութային շենք ու շինություններ կան:

Այնտեղ եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու տունը, այլ անվանի մարդիկ են ապրել:

Այնպես որ, այդ խնդիրը մի փոքր այլ է: Ծանոթացել եմ բնակիչների գրություններին, և արդեն ինքս գրություններ եմ ուղարկել թե՛ դատախազությանը, թե՛ վարչապետին և թե՛ քաղաքապետին»,- ասում է ԱԺ փոխնախագահը: Նա նաև ընդգծում է, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանից հետո խնդրի հետ կապված խորհրդարանում նախաձեռնելու է աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ և խորհրդակցություններ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշում է՝ վերը նշված խնդիրն իր ուշադրության կենտրոնում եղել է վաղուց:

«Հարցը, սակայն, խորությամբ սկսել եմ ուսումնասիրել վերջերս: Վերջին շրջանում հանդիպել եմ քաղաքացիների հետ, որոնք 2004 թվականից սկսած՝ «պետական կարիք» կոչվածի զոհն են դարձել:

Շատ բարդ իրավիճակ է, բայց, կարծում եմ, լուծելի է: Այս կոնտեքստում ուզում եմ անդրադառնալ մեր խմբակցության նախընտրական ծրագրին, որի ամենակարևոր կետերից մեկը եղել է անցումային արդարադատությունը, որը երեք հիմնական ուղղություններով պետք է իրականացնենք:

Դրանցից մեկը 2004 թվականից սկսած զանգվածային ունեզրկումների դեպքերին անդրադարձը և քաղաքացիներին արդարացի և արժանապատիվ փոխհատուցմամբ ապահովելն է: 

Պատահական չէ, որ օրերս էլ արդարադատության նախարարությունը հրապարակեց դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը, որտեղ իր տեղն ունեն անցումային արդարադատությունը և ունեզրկումների դեպքերը:

Դրանով նախատեսվում է փաստահավաք հանձնաժողով ստեղծել, որը, այդ թվում՝ նաև ունեզրկումների դեպքերով, կլսի քաղաքացիներին, կհավաքի բոլոր փաստերը, թե կոնկրետ որ դեպքում ինչ ապօրինություններ են տեղի ունեցել, ովքեր են ներգրավված եղել դրանց մեջ, քաղաքացիներից յուրաքանչյուրն ինչ նյութական վնաս է կրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ջուլհակյանը:

Նա նշում է, որ հանդիպել է Բել յակովի փողոցի և հարակից տների ու հողատարածքների սեփականատերերի փաստաբանին, մանրամասն ծանոթացել այն գործընթացներին, որոնք կատարվել են թե՛ տարածքի կառուցապատող Սամվել Մայրապետյանի կողմից, թե՛ նախկինում պետական մակարդակով իրականացված բոլոր ապօրինություններին:

«Գերակա հանրային շահը» կոչել հանրային կարիք առնվազն զավեշտալի է: Քաղաքացիների սեփականությունը խլվել է՝ կոնկրետ անձանց բիզնես շահերը սպասարկելու համար»,-եզրափակում է պատգամավորը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia