Բնակարան, «Volkswagen Golf 2.0», կես միլիոն դրամ. ի՞նչ եկամուտ ունի նոր փոխնախարարը
SOCIETYՀՀ շրջակա միջավայրի նախարարի նորանշանակ տեղակալ Վարդան Մելիքյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Վ. Մելիքյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «Volkswagen Golf 2.0» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 500 000 ՀՀ դրամ:
Վարդան Մելիքյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 180 789 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Վ. Մելիքյանը ստացել է նաև 1500 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից: Նա շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հուլիսի 16-ին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



