Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ուղղու­թյու­նը՝ Սանկտ Պե­տեր­բուրգ.եր­կու հնա­մյա քա­ղաք­նե­րի մի­ջև

SOCIETY

Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն ինձ Երևանից տեղափոխում է Սանկտ Պետերբուրգ: Անվտանգության կանոնները և այլ տեղեկատվությունը հրամցվում է ռուսերենով և անգլերենով: Հասկանալի է՝ ավիաուղիները հայկական չեն, սակայն այս դեպքում, օրինակ, տեղափոխում են հիմնականում հայ ուղևորների, իսկ գուցե ճիշտ կլինի նաև հայերե՞ն մատուցել որոշակի տեղեկատվություն:

Մարդկանց հետ աշխատելու նման փորձի ականատես եղա Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղ չվերթների մասին ինֆորմացիան, բացի ռուսերենից և անգլերենից, մատուցվում էր նաև չինարեն՝ հաշվի առնելով քաղաք ժամանող և մեկնող մեծ թվով չինացի զբոսաշրջիկների հարմարավետությունը: Վայրէջք Պետերբուրգում:

Հաղորդագրություն ՀՀ ԱԳՆ-ից՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության հասցեների տվյալներով և որ համարով կարող եմ զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում: Սա, ինչ խոսք, հաճելի է. օտար երկրում քեզ միայնակ չես զգում:

Օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն

Անցնելով բոլոր անհրաժեշտ ստուգումները՝ ցանկանում եմ հյուրանոց հասնել: Հաճախ ենք լսում, որ Հայաստանում տաքսու վարորդները հատկապես զբոսաշրջիկներից մեծ գումար են պահանջում նրանց հյուրանոց հասցնելու, կամ էլ մի կետից մյուսը տեղափոխելու համար: Նույնը տեղի է ունենում նաև այլ քաղաքներում:

Այնպես որ, ավել գումար չվճարելու համար կարելի է օգտվել ավտոբուսներից, որոնք մի քանի րոպեի տարբերությամբ մեկնում են օդանավակայանից դեպի Մոսկովյան պողոտա, իսկ այնտեղից արդեն մետրոյով կարող եք հասնել քաղաքի կենտրոն: Դա կարժենա անձը 85 ռուբլի, եթե ունեք ուղեբեռ՝ մետրոյում պետք է ևս 45 ռուբլի վճարեք: Երևանում ևս կարելի է դիմել ավտոբուսների օգնությանը:

Սա ավելի մատչելի տարբերակ է: Գումարային առումով գրեթե նույն պատկերն ենք ունենում: Մինչդեռ տաքսիների դեպքում գումարի չափն անկանխատեսելի է:

Քաղաքի մշակութային տեսքը չի խաթարվում

Քաղաքի կենտրոն ուղևորվելիս ճանապարհին բարձրահարկ, նոր շենքեր են: 3040 րոպեից պատկերը փոխվում է՝ հուշարձաններ, հնամյա շենքեր, քաղաքը մշակույթով է շնչում: Նախանձում եմ:

Քանի՞ հնամյա հուշարձան ունենք մեր Երևանում, որ կարող ենք ցույց տալ զբոսաշրջիկներին, քանի՞սը դեռ չենք հասցրել քանդել և տեղը բարձրահարկ հյուրանոց կամ էլ էլիտար շենք կառուցել: Այնտեղ անգամ շինարարության ժամանակ շենքերի նկատմամբ յուրահատուկ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Դրանք ծածկում են հատուկ ցանցերով, սկսում նորոգել և մաքրել:

Զբոսաշրջիկների հարմարավետության մասին

Զբոսաշրջիկների հոսքը մեծ է՝ իտալացիներ, չինացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ, նաև Ռուսաստանի այլ քաղաքներից իրենց երկրի հյուսիսային մայրաքաղաք ժամանածներ:

Երևանում կամ էլ մայրաքաղաքից դուրս, երբ զբոսաշրջիկների խմբի եմ հանդիպում, զբոսավարը բառացիորեն բղավում է, երբ նրանց ներկայացնում է քաղաքի պատմությունը: Այս դեպքում պատկերն այլ էր: Զբոսաշրջիկներն ունեին սարքեր, զբոսավարը քայլում էր նրանց առջևից և պատմում քաղաքի, թանգարանային նմուշների մասին, իսկ վերջիններս էլ ականջակալների միջոցով լսում էին պատմությունները:

Եթե ունենք այս պրակտիկան, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա, կարծում եմ, արժե կիրառել:

Աղբահանության մասին

Պետերբուրգում աղբամանները պլաստիկե կամ փայտյա չեն, այլ քարից: Մի կողմից դրանք միաձուլված են քաղաքի ընդհանուր կոլորիտին, մյուս կողմից էլ կոտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Փողոցները մաքուր էին, թուղթ կամ պլաստիկե շիշ նետող չէիք հանդիպի:

Բացառություններ միշտ էլ լինում են: Կարևոր է հասկանալ, որ այս դեպքում չէին աղտոտում մաքուր փողոցները: Ուստի նախքան այլ քաղաքների օրինակը բերելը, մեր քաղաքային և մարզային իշխանությունները պետք է նախ պայմաններ ստեղծեն, հետո նոր քաղաքացուն պահանջներ ներկայացնեն: Եթե այդ դեպքում էլ նա աղտոտի այգին, փողոցը, ծխախոտի մնացորդը չի նետի աղբամանը, արժե դիմել նաև տուգանքի մեխանիզմի օգնությանը:

Տրանսպորտի առատություն

Քաղաքը լի էր տրանսպորտային միջոցներով՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ: Դե՞ իսկ մետրոյի հարմարավետության և քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու, կայարանների առատության մասին չենք խոսում:

Առավոտյան մետրոյում կարող ես անվճար թերթ վերցնել՝ ճանապարհին նորություններին ծանոթանալու համար: Առհասարակ, մետրոյում գիրք ու թերթ կարդացողները մեծամասնություն էին կազմում: Եթե բաց ես թողնում ավտոբուսի քեզ անհրաժեշտ համարը, հաշված վայրկյանների ընթացքում կանգառում կլինի հաջորդը:

Քաղաքի կենտրոնում գործում են երկար ավտոբուսներն ու տրոլեյբուսները, իսկ ահա քաղաքի արվարձաններում կարելի է հանդիպել նաև երթուղայինների, որոնք բավական հարմարավետ են՝ նույնիսկ երկար ճանապարհ գնալու դեպքում:

Կանգառներում կան ցուցանակներ, որոնք հստակ հուշում են՝ այդ կանգառում որ համարի ավտոբուսին կարող ես սպասել:

Բարեհամբույր, ինչպես իմ հայրենակիցները

Պետերբուրգի բնակիչների հարցում ձեր բախտը կբերի: Մարդիկ բարեհամբույր են, պատրաստ օգնելու: Այդ հարցում երկու քաղաքների բնակիչները նման են իրար: Բացառություններ կան ու կլինեն բոլոր երկրներում: 

Երկժամյա հերթ Էրմիտաժ մուտք գործելու համար

Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած 5 հերթ (այդքանն եմ տեսել)՝ Էրմիտաժում հայտնվելու համար: Սրան գումարած՝ շատերը տոմսերը նախապես պատվիրել էին էլեկտրոնային տարբերակով կամ էլ գնում էին տերմինալների միջոցով: Գները տատանվում էին 400-700 ռուբլու միջակայքում:

Սա քննարկման այլ առարկա է, բայց ես անկեղծորեն նախանձեցի, շատ նախաձեցի, որ, օրինակ, Հայաստանի ազգային պատկերասրահի կամ էլ Մատենադարանի մուտքի մոտ երբեք նման հերթեր չեմ տեսել:

Նախանձի հետ մեկտեղ հարց տվեցի ինքս ինձ՝ ինչո՞ւ: Գուցե այնքա՞ն էլ լավ չենք ներկայացնում մեր պատմությունը:

Ընդհանուր տպավորություններ քաղաքից

Քաղաքի փողոցներում, Երևանի օրինակով, նստարաններ չկան: Դրանք տեղադրված էին այգիներում: Հարց է ազատ նստարան գտնելու հնարավորությունը:

Մթերային, երբեմն նաև հուշանվերների խանութներում գնումներ կատարելիս տոպրակներ չէին տալիս: Կա՛մ պետք է գնեիր, կա՛մ էլ տեղավորեիր պայուսակիդ մեջ: Մեզ մոտ հազարից մեկ դեպքում գնածդ ապրանքը վաճառողը չի դնի տոպրակի մեջ:

Դոլարը ռուբլիով փոխանակելու ժամանակ բանկում ցանկանում էին գումարից 10 տոկոս պահում կատարել, քանի որ փողի վրա գրիչով նշումներ էին կատարված: Մինչդեռ մեր բանկերում նման նախադեպի չեմ հանդիպել: Հակառակը՝ վերջերս խանութում առևտուր անելիս պատռված 1000 դրամ էին տվել, չէի նկատել, բանկերից մեկն առանց որևէ պահումների փոխարինեց այն մեկ ուրիշով:

Հայաստանից լավ տեղ չկա

Այս նյութով բոլորովին ցանկություն չունեմ գովերգելու օտար քաղաքը՝ անտեսելով ինձ համար աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքը՝ Երևանը: Մի քանի օր Պետերբուրգում ավել մնալուց հետո ավելի ակներև կտեսնեի նաև այդ քաղաքի թերությունները, որոնք վստահ եմ՝ կան: Ուղղակի ցանկացած վայր այցելելիս, նորը տեսնելիս, անկախ քեզանից, սկսում ես համեմատել երկու իրականությունները, հարց տալիս ինքդ քեզ՝ իսկ ինչո՞ւ իմ քաղաքում այսպես չէ:

 Ի վերջո, բոլորս էլ ուզում ենք հարմարավետ, մաքուր քաղաքում ապրել, որտեղ խնդիրներին արագ լուծումներ կտրվեն, զբոսաշրջիկների հոսքը չի դադարի տարվա բոլոր եղանակներին, իսկ նրանց մեկնելուց էլ վստահ կլինենք, որ շուտով վերադառնալու են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia