Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՀԲՃ-ը կոչ է արել «Լիդիան»-ին հանել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ներդրումները

SOCIETY

Past.am

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչով է հանդես եկել: Հայտարարությունը՝ ստորև․

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից

Լիդիան կորպորացիայի ներդրողներին/վարկատուներին, այդ թվում՝

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

ING բանկին

Շվեդիայի արտահանումների խթանման հիմնադրամին (SEK)

Շվեդրային արտահանումների ապահովագրման հիմնադրամին (EKN)

CAT Financial ընկերությանը 

ABB շվեդական ընկերությանը

SANDVIK շվեդական ընկերությանը

Ամբեր Կապիտալ հեջ ֆոնդին

Օրիոն Մայնինգ ներդրումային ընկերությանը

Ամերիա բանկին

Resource Capital հեջ ֆոնդին

ՀԲ ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակին

Երևան, Հայաստան, 26/08/2019 

Մենք՝ Հայաստանի մտահոգ քաղաքացիներս, գրում ենք ձեզ Լիդիան ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը հանելու կոչով։ 

Ձեզ, անշուշտ, ծանոթ է Լիդիան կորպորացիայի՝ Ամուլսարում ոսկու հանք շահագործելու շահագրգռությունը։ Իբրև այս բիզնես ծրագրի ներդրողներ/վարկավորողներ, դուք ստացել եք ձեր ֆինանսավորումը դադարեցնելու կոչով change․org հարթակում հավաքվող հազարավոր ստորագրությունները և պետք է որ տեղյակ լինեք, որ իր ողջ ընթացքում հանքի ծրագիրը դիմադրության է բախվել, քանի որ այն խոշոր առողջապահական վտանգներ է պարունակում տեղի բնակչության համար և վտանգում է տարածաշրջանի բնական միջավայրը: Ավելին, հանքի ընդդիմադիրները շարունակաբար ահազանգել են երկարաժամկետ կտրվածքով լուրջ բացասական տնտեսական հետևանքների առաջացման մասին, քանի որ տարածաշրջանն ամբողջովին զրկվելու է աշխատանք ունենալու հնարավորություններից, իսկ բուսական ու կենդանական աշխարհը ոչնչանալու են: Միևնույն ժամանակ, հենց տեղի բնակիչների ուսերին է ծանրանալու հանքախոռոչի, թափոնակույտերի և դատարկ ապարների լցակույտերի կողքին գոյատևելու անտանելի բեռը: Չկան վստահելի և ճշգրտված տվյալներ, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունը բացասաբար չի ազդի Ջերմուկի ստորգետնյան ջրային աղբյուրների վրա․ այն նույն ջրերի, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործվում են բուժական նպատակներով: Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվելով՝ հանքը նաև աղտոտման վտանգ է պարունակում տարածաշրջանի այս ամենախոշոր ջրային մարմնի՝ Սևանա լճի համար: Սրանք սերնդեսերունդ փոխանցվող խնդիրներ են, որոնք շարունակելու են գոյություն ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ այսօր ապրող հայաստանցիներից որևէ մեկն արդեն վաղուց կենդանի չի լինի: 

Հարկ է շեշտել, որ ամենախոշոր ազդակիր համայնքի՝ Ջերմուկի քաղաքացիների կարծիքն իրենց մերձակայքում հանք շահագործելու մասին երբեք հաշվի չի առնվել: Իսկ մյուս համայնքներից, օրինակ Գնդեվազ գյուղը, 2011 թվականից ի վեր իրենց անհամաձայնությունն է հայտնել ծրագրի կապակցությամբ՝ շատ լավ հասկանալով հանքի գործունեության արդյունքում իրենց բերրի գյուղատնտեսական հողերի հավերժ կորստի վտանգը: 2014 թվականին տեղի բնակիչները դիմել էին Ամուլսարի ծրագրի ներդրող ֆինանսական կառույցներից Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ հանքին իրենց աջակցությունը դադարեցնելու պահանջով: ՄՖԿ Համապատասխանության խորհրդականի (ՄՖԿ օմբուդսմենի) գրասենյակը հայտնաբերեց, որ մի քանի դրվագներով Լիդիանը չի պահպանել ՄՖԿ ստանդարտները։ Անկախ այս հանգամանքից, 2017թ․ ՄՖԿ-ն դուրս եկավ ծրագրից, մինչդեռ EBRD-ն շարունակեց մասնակցել հանքակորզման այս  նախագծին և քննության չառավ իրեն ներկայացված բողոքները: 2015-ից ի վեր՝ հանքի նախագծի դեմ ձեռնարկվել են մի քանի դատական հայցեր՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ բնապահպանական ՀԿ-ների կողմից, որոնց վարույթը դեռևս շարունակվում է։ 

2018 թվականի հունիսից, երբ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածնվեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատը, Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և փակեցին հանք տանող ճանապարհները: 2018 թվականի նոյեմբերից նրանք նաև ժողովրդավարական կարգով հանրագրեր կազմակերպեցին և ավագանիների որոշումներով ամրագրեցին, որ դեմ են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությանը: 

2018-ից վերստին բարձրացվեց այն հարցը, որ հանքի գործունեության համար տրված թույլտվությունները վերստուգման կարիք ունեն: Փորձելով ստանալ հայաստանյան և արտասահմանյան իրավական ու գիտական ոլորտներից բարձրացված խնդիրների շուրջ համապարփակ պատկեր, մասնավորապես, որ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հարցում չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը, ՀՀ կառավարությունը որոշեց վարձել արտասահմանյան կազմակերպությունների, որպեսզի դրանք ուսումնասիրեն Լիդիանի սկզբնական ՇՄԱԳ/ԲՍԱԳ փաստաթղթերը։ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ․ հունվարին պայմանագիր կնքվեց ELARD լիբանանյան և TRC ամերիկյան ընկերությունների հետ։ 

2019 թ․ հունիսին ELARD-TRC-ն տրամադրեց Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն՝ 3-րդ կողմի անկախ գնահատում ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի օրակի վերաբերյալ՝ ցնցող բացահայտումներով: ELARD-TRC-ի ուսումնասիրությունները հստակորեն ցույց տվեցին, որ սկզբնական ՇՄԱԳ-ը լի է բացթողումներով, հակասական տվյալներով, անճշտություններով, սխալ կամ կեղծ զեկուցումներով, և ներառում է այլ շինծու տվյալներ, ինչն ամբողջությամբ վերցրած՝ կարող է լավագույնս որակվել որպես «ոչ գիտական»: Կառավարության այն հարցին, թե՝ «Հաշվի առնելով Ամուլսարի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակից բնակավայրերը և առողջարանային հանգստավայրերը՝ կարո՞ղ է արդյոք բացահանքով շահագործելը, տարրալվացման կույտի և դատարկ ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ, եթե՝ ոչ, ապա ինչպիսի բնապահպանական վնաս կարող է այն առաջացնել», ELARD-TRC-ի պատասխանը հետևյալն է. «ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։ Առաջարկում ենք ձեզ ընթերցել ուսումնասիրությունը՝[1] մեր մեջբերած բավականին սուր մեղադրանքները հաստատելու համար: 

Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այն նաև ապացուցում է, որ ժամանակին Լիդիանի կողմից պատվիրված՝ ՄՖԿ ստանդարտներին համապատասխանելու աուդիտային զեկույցները (օրինակ՝ Knight Piésold խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված) բացառապես միտված են ծրագրերը ֆինանսավորելի ներկայացնելուն, այլ ոչ թե գիտական ստուգում ու գնահատում անելուն։ 

ELARD/TRC գնահատումը լուրջ հետևանքներ ունի ներդրողների/վարկավորողների վրա։ Այն կարող է ենթադրել կորպորատիվ ու ներդրումային խարդախություն, ներդրողների/վարկավորողների միտումնավոր մոլորեցում, հանքարդյունաբերական ծրագրի իրական վտանգների և հետևաբար՝ իրական ծախսերի դիտավորյալ քողարկում։ Այս գնահատման մեջ առկա բազմաթիվ դրվագներից միայն մեկում, օրինակ, գնահատողները նշում են, որ հանքի փակման տևողությունն ու ծախսերը ստանդարտ 30 տարուց նվազեցվել են ներկայիս 5 տարվան, հետևաբար՝ նվազեցնելով հանքի փակման ծախսերը ավելի քան երկու անգամ։ 

Մենք հասկանում ենք, որ որպես բիզնես և ֆինանսական սուբյեկտներ, դուք շահագրգռված եք շահույթ ստանալու մեջ, սակայն այս նամակի նպատակը ձեր հաճախորդ կորպորացիայի զեղծարար գործունեության մասին ձեզ տեղեկացնելն է, և զգուշացնելը, որ դուք նույնպես կիսում եք դրա հավանական հետևանքները։ 

Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը»։ 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia