Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այրվում է 110 հա
SOCIETY
Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը օգոստոսի 25-ին ժամը 18:12-ին մեկուսացվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել էր հրդեհի 5-6 ակտիվ օջախ:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում էր 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք):
Ժամը 18:15-ի դրությամբ ընդհանուր մակերեսը կազմում է 110 հա (30 հա բուսածածկույթ և 80 հա անտառածածկ տարածք):
Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



