ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը
SOCIETYՊետական եկամուտների կոմիտեն տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 1 մլն 938 հազար դրամով՝ առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Այս մասին մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:
Վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար տուգանքը կազմել է շուրջ 50 մլն դրամ:
Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:
Նշենք, որ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Բարսեղ Բեգլարյանին։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



