Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը (տեսանյութ)

SOCIETY

20:05

Գործնականում բացառվում է Ջերմուկի հարակից տարածքում հանքի շահագործումը: Այս մասին ասաց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

«Ամուլսարի շահագործումը բնապահպանական աղետի կարող է հանգեցնել: Վարչապետը պարզապես պետք է հասկանա, որ գործընթացը չի կարող գնալ այդ ուղղությամբ: Վարչապետի` Ջերմուկ այցը համոզելու գործընթաց էր, բայց դրա ժամանակն անցել է, իր փաստարկներն այլևս լսելի չեն կարող լինել»,- հավելեց նա՝ նշելով, որ կառավարությունը փորձում է ցույց տալ, որ ռիսկերը կառավարելի են:

Նա ասաց, որ գործընթացը փակուղում է, պետք է վերանայվի: 

20:04


Երթի հիմնական իմաստն այն է, որ ցույց տանք, որ մեր դիրքորոշումն անբեկանելի է: Այս մասին երթի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Ալեքս Մելիքյանը: Նա նշեց, որ կառավարությունը երկար ժամանակ ուներ ընտրելու հանքի չշահագործման տարբերակը, բայց, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը 99.9 տոկոսով վստահ է, որ Ամուլսարի շահագործումն անվնաս է: 

«Մեր երթի առաջնային պահանջն այն է, որ կասեցվի 2016թ.-ին տրված դրական եզրակացությունը, ինչից հետո Լիդիանը թող ինքը մտածի՝ ինչ անել»,- ասաց ակտիվիստը: 

Ալեքս Մելիքյանի խոսքով՝ ինքը տարբեր իրավաբաններից տարբեր տեսակետներ է լսել, թե արդյոք Լիդիանը կարո՞ղ է դիմել դատարան, թե չէ: 

«Վերջին տվյալներով` դատարան կարող են դիմել այն ժամանակ, երբ դրա մասին պայմանագրում գրված է, իսկ պայմանագիրն ասում է, որ եթե կոնֆլիկտ կա, պետք է կողմերը լուծեն»,- ասաց նա:

19:56


Ամուլսարի շահագործումը քիմիական տարրեր է դուրս բերելու, որի դեմը մենք չենք կարող առնել: Այս մասին քայլերթի ժամանակ հայտարարեց առողջապահական ոլորտի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: 

«Մեր հարգարժան վարչապետն ասում է, որ պաշտպանելու է ՀՀ հավասարակշռության շահերը՝ բարոյականության, տնտեսական, քաղաքական, բնապահպանական շահերը, ժողովրդի շահը: Որպեսզի հասկանանք՝ նժարի վրա որն է գերակշռում, մնում է տնտեսական ու քաղաքական օգուտը»,- ասաց նա: 

19:54


Երթին մասնակցում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Մեր թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ Ամուլսարի շահագործումը կլինի ցեղասպանություն, ինչի մասին տարիներ առաջ իրենք ԱԺ ամբիոնից հայտարարել են: 

«Որևէ որոշում առանց ժողովրդի համաձայնության չի կարող կայացվել: Մենք այստեղ ենք, լիազորված ենք ջերմուկցիների շնորհիվ: Երկու կարծիք լինել չի կարող. եթե ժողովուրդը դեմ է, չի կարող հանքը շահագործվել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար են դոլարներ վճարել մի կազմակերպության, որը նախորդ իշխանության կողմից արված ուսումնասիրությունների հիմքում եզրակացություն է տվել»,- ասաց նա: 

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ երթը վարչապետի դեմ չէ, պարզապես մարդիկ մտահոգ են, որովհետև հասկանում են, որ քաղցկեղի աճը բնապահպանական խնդիրներով ևս պայմանավորված է: 

«Կլինի վարչապետի հերթական խորհրդատվությունը Լիդիանի ղեկավարների հետ, կգան համաձայնության, օքեյ, չեն գա համաձայնության... »,- նշեց նա: Նա հիշեցրեց վարչապետի նախկինում արված հայտարարությունը, որ հանքարդյունաբերության վրա տնտեսությունը զարգացնելու մոտեցումը պետք է վերանայել: 

19:46

Խնդիրը ծայրաստիճան է դառնում ու վարչապետը պարտավոր է պահել իր խոստումը: Այս մասին երթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: 

«Եթե խոստացվել էր, թե քանի դեռ չկան հստակ երաշխիքներ, որ Ամուլսարի շահագործումը չի ունենա անդառնալի հետևանքներ, ուրեմն չպետք է այն շահագործվի: Ապացույցներ դեռ չկան»,- ասաց պատգամավորը: 

Գորգիսյանը նկատեց, որ հարցի առնչությամբ դիրքորոշում պետք է հայտնի նաև բնապահպանության նախարարը, այնինչ նա «Ձմեռ պապիկի, բարի փերիի պես մի բան է դարձել. բոլորը նրա մասին խոսում են, բայց նա գոյություն չունի»:

19:00

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին պատրաստվում են մեծ քայլերթ իրականացնել Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։

 

Քայլերթը մեկնարկում է Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։ 

Կազմակերպիչները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ քայլերթի նպատակն է՝
-Զորակցություն Ջերմուկի մեր պայքարող հայերնակիցներին,

-Մեր հստակ դիրքորոշման արտահայտումը թե՛ ներքին իշխանություններին, թե՛ արտաքին ուժերին,

-Մեր միասնականության և հավաքականության ցուցադրումն Ամուլսարի պաշտպանության հարցում։

Տարածված հայտարարության մեջ ասվում է նաև, որ ակնկալում են բոլոր մտահոգ քաղաքացիների ներկայությունն Ամուլսարի համար այս վճռորոշ օրերին։

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia