Մահացել է «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմի դերասան Վիտալի Լոգվինովսկին
CULTUREՄահացել է ռուսական թատրոնի և կինոյի դերասան Վիտալի Լոգվինովսկին, հայտնում է Lenta.ru- ն՝ հղում անելով Կալուգայի մարզի դրամատիկական թատրոնի կայքին:
Մահվան պատճառը չի նշվում: Ռուսաստանի ժողովրդական արտիստը 78 տարեկան էր:
Վիտալի Լոգվինովսկին 1965-ին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը («ԳԻՏԻՍ»), այունհետ աշխատել Պավլոդարի դրամատիկական թատրոնում եւ Վոլգոգրադի դրամայի թատրոնում: 1974-ին տեղափոխվել է Կալուգայի դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչեւ կյանքի վերջ:
1983-ին Լոգվինովսկին դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, իսկ 2006-ին ժողովրդական արտիստ: Նա մասնակցել է բազամթիվ բեմադրությունների, այդ թվում «Ամպրոպ», «Ամուսնություն», «Երեք քույրեր»:
Դերասանը նկարահանվել է նաեւ «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



